Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների. Սարգիս Առաքելյան – մաթեմատիկա, ոսկե մեդալ…
Կարդալ ավելինԿրթություն
ԱԺ նիստ. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ
Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել բազմարդյուն կառավարմանը: «Այն համահունչ է ՀՀ մշակույթի…
Կարդալ ավելին«ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող». Արթուր Մարտիրոսյան
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականությունը և երիտասարդների ներուժի զարգացումը ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է: «Երիտասարդներին ուղղված քաղաքականության հիմքում երիտասարդների կարողությունների զարգացումն ու նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների և համապատասխան միջավայրի ստեղծումն է: Այս նպատակին…
Կարդալ ավելինԵԹԿՊԻ-ն ժամանակակից պար մասնագիտացմամբ կրկնակի դիպլոմ է շնորհում.
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը շարունակում է ռազմավարական աշխատանքները տեղական և միջազգային համագործակցության ասպարեզում` կրթական և մշակութային ծրագրերի իրականացման նպատակով: Պարբերաբար վերանայվում, արդիականացվում և բարեփոխվում են բուհի մասնագիտական կրթական ծրագրերը՝ հաշվի առնելով արվեստի կրթության միջազգային միտումներն ու մրցունակության չափանիշները։ Բուհի համար կարևոր ռազմավարական նպատակ է համագործակցությունների եզրեր գտնելը ճանաչված և առաջատար ուսումնական հաստատությունների հետ՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում ԵԹԿՊԻ-ում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրով բացվել է ժամանակակից պար մասնագիտացմամբ…
Կարդալ ավելինԿներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխություններն իրականացվելու են մի քանի ուղղությամբ՝ պայմանավորված նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներով: Նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 530 մանկապարտեզում նախադպրոցական կրթության չափորոշիչն արդեն ներդրվել է: «Չափորոշչի ներդրման շրջանակում ի հայտ է եկել կարգավորումների կարիք, որոնց ուղղված՝ փոփոխություններ են առաջարկվում օրենքում՝ ավելի հստակեցնելով չափորոշչի ներդրման արդյունքում ակնկալվող կարողունակությունները, ըստ տարիքային…
Կարդալ ավելինProFood Armenia 2025. ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը տարածաշրջանում
Երևան, Հայաստան – 2025 թ․ ապրիլի 25-27 ProFood Armenia 2025-ը՝ տարածաշրջանում ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 25-ից 27-ը Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ Երևանում։ Այս եզակի եռօրյա իրադարձությունը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և սկսնակներին ամբողջ աշխարհից՝ կապեր հաստատելու, սովորելու և զարգանալու բացառիկ հնարավորությամբ։ Միջոցառման հիմնական փուլերը․ Ցուցահանդես-Էքսպո․ Առաջատար HoReCa ընկերությունների և բրենդների արտադրանքի և ծառայությունների ներկայացում՝ արտահանման և ներմուծման շեշտադրությամբ։ Վարպետաց դասեր․ Գործնական և ստեղծագործական դասընթացներ՝ Միշլենի աստղեր ստացած…
Կարդալ ավելինՀայաստան-ԵՄ համագործակցությունը զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար: «ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են…
Կարդալ ավելինՎարչապետի անմիջական հոգածության շնորհիվ թոթափվել են մարզի մի շարք առանցքային խնդիրներ ու դրանք շարունակական են(ֆոտոներ)
Վայոց ձորում կատարված ահռելի աշխատանքի, մեկ տարվա ընթացքում մարզը բազում խնդիրներից ձերբազատելու, Կառավարության աջակցությամբ կատարված ծրագրերի եւ դրանց շարունակականության մասին զրուցել ենք Վայոց ձորի մարզպետ, այլեւս մարզի բնակիչների սերն ու հարգանքը վայելող Կոլյա Միքաելյանի հետ: -Պարոն Միքաելյան լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին , Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: Ինչպես գիտենք մարզպետի պաշտոնը կառավարության ներկայացուցիչն է մարզում , այս տրամաբանության մեջ ի՞նչ աշխատանքներ և ծրագրեր եք իրականացրել մարզում: -Արդեն գիտեք, որ Վայոց ձորում աշխատել եմ երկար տարիներ…
Կարդալ ավելինԵրաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ: «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024» միջազգային մրցույթում երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025 թ. փետրվարից: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ…
Կարդալ ավելինՀաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»
Կարդալ ավելին







