Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ  ղազախ բանաստեղծ,  լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը,…

Կարդալ ավելին

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կյանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։ «Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։        

Կարդալ ավելին

Ծանրամարտի ԵԱ. Վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից

Ծանրամարտի ԵԱ. Վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը։ Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Ֆավորիտը Վարազդատ Լալայանն է: Նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ստվերային տնտեսությունը

Ադրբեջանի ստվերային տնտեսությունը

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար լրջագույն վտանգ է ներկայացնում։ Փաստորեն՝ Շ․ Բագիրովը խոստովանել է, որ դեռևս 1990-ականներից առկա այդ խնդիրը չի վերացել․ միջազգային կառույցների բազմաթիվ արձանագրումներ անտեսվել են։…

Կարդալ ավելին

 «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

 «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորությունների զարգացումը, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը…

Կարդալ ավելին

«Գիտություն․ հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» ժողովածուի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ-ում

«Գիտություն․ հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» ժողովածուի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ-ում

ԳԱԱ տեղեկացնում է  progressarmenia.com-ին , որ  ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի  է ունեցել «Գիտություն․ հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուն կազմել է ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը։   Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ Կամո Աթայանը և ներկայացրեց ժողովածուն ու վարչության ծրագրերը։   «Մատաղ սերնդի հետաքրքրությունը գիտության նկատմամբ ընկնում է, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ, վարչություններ, որ կարողանան գիտության…

Կարդալ ավելին

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

  Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է  Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը տպավորված է նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում ղազախ հանրության ջերմ ընդունելությամբ։ «Ուրախ…

Կարդալ ավելին

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։ Ղազախստանի մշակույթի օրերը մեկնարկել…

Կարդալ ավելին

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում ․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում ․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Դպրոցական սնունդ ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և կարևորել Պարենի համաշխարհային ծրագրի դերը ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում դպրոցական սննդի ծրագրի ներդրման  և արդյունավետ իրականացման գործում։ Քննարկման…

Կարդալ ավելին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը՝ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, իսկ մնացածը՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում ընդունելությանը,…

Կարդալ ավելին
1 … 32 33 34 35 36 … 103