ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։ Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման անհրաժեշտությունը։ «Կարևոր եմ համարում քննարկումների…
Կարդալ ավելինՄշակույթ
Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում
Հայաստանյան հանդիսատեսը գնալով էլ ավելի պահանջկոտ է դառնում՝ նախընտրելով ոչ ստատիկ ցուցադրություններ եւ համերգներ, ինչի արդյունքում շատ արտիստներ սկսել են հանդես գալ տարբեր խմբերի հետ, որտեղ մասնակիցները կարողանում են թե՛ երգել, թե՛ պարել։ Նման խմբերի ցանկում առանձնանում է «Hi Arev»-ը, որտեղ կարող են սովորել 4-15 տարեկան ձայնային եւ պարային տվյալներ ունեցող երեխաները։ Խումբը գործում է Թագուհի Գեւորգյանի ղեկավարությամբ, ով շատ է կարեւորում ժամանակին համընթաց քայլելը։ Խմբի սաների անցած ճանապարհը հետաքրքիր է․ եղել են համագործակցություններ…
Կարդալ ավելին2700 ֆրանսերեն գիրք՝ ՀՀ դպրոցների ու գրադարանների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի «Մարդասիրական մարտահրավերներ» ասոցիացիայի նախագահ Ալեն Բուենեն, Ֆրանսիական հրատարակիչների ասոցիացիայի (SNE) նախագահ Վենսան Մոնտանը, SNE-ի տնօրեն Ռենո Լեֆևրը, ֆոտոլրագրող Անտուան Ագուջյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը: Սիլվեն Տեսսոնի և Վենսան Մոնտանի հովանավորությամբ 2700 կտոր ժամանակակից ֆրանսալեզու գիրք կտրամադրվի ՀՀ գրադարաններին (76 հաստատություն): ԿԳՄՍ…
Կարդալ ավելինԿիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ(Տեսանյութ)
Դուք վստահաբար սոցիալական մեդիայում մեծ գումարներ վաստակելու մասին խոստումնալից և արժանահավատ տարբերակներ եք տեսել։ Գայթակղիչ և վստահություն ներշնչող առաջարկն ընդունելուց առաջ դիտե՛ք տեսանյութը։ «Կիբեռմարտահրավերի» առաջին հաղորդման եթերում ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը խոսում է ներդրումային խարդախությունների, դրանց կատարման ձևերի ու տեսակների մասին, ներկայացնում` ինչպես չդառնալ ներդրումային խարդախության զոհ։ Լայն հնարավորությունների այս ժամանակաշրջանում միշտ չէ, որ հաջողելը այնքան դյուրին է, որքան թվում է, խոստումները հաճախ կեղծ են. եղե՛ք զգոն։…
Կարդալ ավելինՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ` Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին: Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ…
Կարդալ ավելինՎահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սևակի խոսքերով Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագ Ռաշը հանդես է եկել «Անկեղծ ասած» նոր երգով
Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սևակի խոսքերով Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագ Ռաշը հանդես է եկել «Անկեղծ ասած» նոր երգով։ Երգի գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանը, միքսն ու մաստերինգը՝ Սերգեյ Գասպարյանը։ Երգիչը նախատեսում է ներկայացնել ևս երկու երգ՝ Սևակի խոսքերով, ինչպես նաև երգի վերածել Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը։ https://youtu.be/UJhruwc3pF0?si=ePAvbP1–0C-68zF
Կարդալ ավելինպրեմիերան, սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա
2025 թվականի փետրվարի 19 և 20 կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի պրեմիերան, սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա: Գիրք նվիրելու օրը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված մեծածավալ սառցե ներկայացումը «Ախթամար. Սիրո Լեգենդը» վերադառնում է սառցե ասպարեզ: Վիթխարի արտադրության հիմքում օրիգինալ սյուժե է, որն առաջարկում է նոր հայացք Հայտնի պատմությանը ։ Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ…
Կարդալ ավելինԱսում են՝ ասողին լսող ա պետք, բայց դե ինչ անես…
Հա ուզում եմ ականջալուր լինեմ Փելեշյանի հանճարեղ ու դիպուկ ասույթին՝ «Դու ֆիլմեր արա ու լռիր», բայց դե չի ստացվում… Չի ստացվում, որովհետև ցինիզմի պրոգրեսը էն տեսակ կատաղի թափ ա հավաքում, որ չէս կարողանում արդեն դիմանաս ու չարձագանքես… Նոր եմ ծանոթանում այս նյութին, որտեղ տեղադրված է ԿԳՄՍ նախարարի կողմից ներկայացված 2024թ.-ի տարեկան հաշվետվության հրապարակման այն մասը, որը վերաբերվում է կինո ոլորտին: Այստեղ նա նշել է, որ «պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոնների…
Կարդալ ավելինԷրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ…
Կարդալ ավելինԿուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր Բելաևը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ մշակութային ժառանգության պաշտպանության: «Մենք պատրաստակամ…
Կարդալ ավելին









