ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 ՀՀ դրամ (քսանվեց միլիո երեք հարյուր քսաներկու հազար): Նախատեսվող գումարները ներառում են բոլոր հարկերն ու տուրքերը։ Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:…
Կարդալ ավելինՄշակույթ
Որ Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում ՞
Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի “7 Days”, “Fill Me In”, “Walking Away” հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։ Երեկոն մեզ համար ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում…
Կարդալ ավելինՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝…
Կարդալ ավելին«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում…
Կարդալ ավելինԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com-ն տեղեկացնում է , որ հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և…
Կարդալ ավելինՄշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. Ստեփանոս վանական համալիր և Գառնու հեթանոսական տաճար։ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվում է…
Կարդալ ավելինՊետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով: ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Այգեհովիտի վարչական ղեկավարը, կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման…
Կարդալ ավելինՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին, որը կազմակերպել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Խորհրդաժողովին մասնակցել են մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդեն ավանդական դարձած այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն անդրադառնալու ԿՏԱԿ-ի կողմից իրականացված գործընթացներին, այլև, առհասարակ, ամփոփելու արված աշխատանքները, նախանշելու առաջիկա անելիքները և խոսելու առկա խնդիրների մասին: «Այս ուսումնական տարում երկու…
Կարդալ ավելինՓոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում
Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Մասնավորապես՝ որոշմամբ նոր հավելվածներով սահմանվել են. ՀՀ հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերը: Կառավարության որոշմամբ վերոնշյալ հաստատությունների…
Կարդալ ավելինՇուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումը հիմնականում անդրադառնում է Կառավարության խոշորագույն՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, ինչպես նաև որոշ մարզադահլիճների ու մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը: Ըստ նախարարի՝ գումարը կուղղվի Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարությունն ավարտված…
Կարդալ ավելին








