Հոկտեմբերի 20-ին Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն

Հոկտեմբերի 20-ին Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն

Ինչպես գիտեք, Մանկության Ակադեմիան անչափ կարևորում է հայեցի դաստիարակությունը և մշտապես քարոզում է մոտ լինել բնությանը։ Մեր նպատակն էր մեկ անգամ ևս հետ հայացք ձգել մեր ազգային ավանդույթներին, սովորություներին, դարձնել օրը ընտանեկան տոն, ինչպես դա արել են մեր նախնիները դարեր շարունակ ՝ խաղողօրհնեքի, հացօրհնեքի ժամանակ։ Մանկության Ակադեմիայի այգում ներկայացված էին հացի, խաղողի և գինու, մրգի և բանջարեղենի տաղավարները, որտեղ տոնակատարության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև հացի և գինու պատմությանը։ Ըստ Աստվածաշնչի, մարդկությունը բացահայտել է գինու…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում»  ծրագրի 2-րդ փուլը.ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում»  ծրագրի 2-րդ փուլը.ԿԳՄՍՆ

  Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունը ՝  ԿԳՄՍՆ եվ  ՀՀ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում»  ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը, գործընկեր տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, մասնագիտական զարգացման…

Կարդալ ավելին

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։ Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում նախատեսվում են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի…

Կարդալ ավելին

Մշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց

Մշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց

Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում: Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ: Համայնքի խոսնակը ներկայացրել է «20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության», «Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին պատկանող «հարուստ» ժառանգության ոչնչացման մասին» կեղծ թեզերը: Ըստ համայնքի…

Կարդալ ավելին

Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝…

Կարդալ ավելին

Կամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ

Կամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:  Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով: Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Համերգների ծրագրերում…

Կարդալ ավելին

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

  ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների  ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025…

Կարդալ ավելին

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

ԿԳՄՍ նախարարության  տեղեկացմամբ  հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),…

Կարդալ ավելին

Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ,ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը

Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ,ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը

Հոկտեմբերի 18-ին Երևանում՝ Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինարար, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարսնի պրոֆեսոր, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը։Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի խորհրդային և նոր ժամանակների ամենահեղինակավոր և հարգարժան ճարտարապետներից էր։ Լինելով ծննունդով գյումրեցի, բայց կյանքի մեծ մասը ապրելով Երևանում, նա իր գործունեությամբ միշտ անվերապահ ծառայել է թ’ե իր մայրաքաղաքին, թ’ե «հայրաքաղաքին»։ Գուրգեն Մուշեղյանի կոչումները և պաշտոնները կարելի է ամվերջ թվարկել. Լենինականի գլխավոր ճարտարապետ,…

Կարդալ ավելին

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի   տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։                      

Կարդալ ավելին
1 66 67 68 69 70 101