Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան

Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան

Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: Փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Հանրապետությունում ներկայում գործում են  երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն,…

Կարդալ ավելին

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ. հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել

Օրենսդրական նախաձեռնությամբ գործադիրն առաջարկում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ: «Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 9-ի արտահերթ նիստում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից ստացվել են մի շարք առաջարկներ, օրինագիծը երկրորդ ընթերցումից առաջ լրամշակվել է, կատարվել են նաեւ…

Կարդալ ավելին

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԱԾ Է

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԱԾ Է

(30.01.2023- 03.02.2023)Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ…

Կարդալ ավելին

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Քիջ առաջ ՍԱՏՄ ղեկավար՝ ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ֆեսբյուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել:«Հարգելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ ծանոթներ և անծանոթներ։Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում, բոլոր տնտեսվարողներին ում մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք…

Կարդալ ավելին

Փետրվարի չորսին Բուրաստանում նշելու են բարեկենդանը

Արտաշատի համայնքապետարանի կրթամշակությաին կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ «Բարեկենդանի առավոտից երեկո տևող խնջույքները մեծ մասամբ տեղի էին ունենումբացօթյա:Բարեկենդանի ուտելիքների տեսականու քանակը նույնպես կարևորվում էր: Դրանց թիվը գնալով աճում էր: Այսպես, եթե երեքշաբթի պարտադիր երեք տեսակ ուտելիք պիտի լիներ սեղանին, հինգշաբթի` հինգ, կիրակի օրը դրանց թիվը հասնում էր տասներկուսի:Այնքան էին ուտում, որ Բարեկենդանը երբեմն անվանում էին «փորեկենդան».- Բարեկենդան, փորեկենդան,Բարեկենդան օրեր է,Խելքս գլխես կորեր է…Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով,«բերաններս փակում…

Կարդալ ավելին

Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Սինջարի եզդիների ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Սինջարի եզդիների ցեղասպանությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Բունդեսթագի հրավերով նիստին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:        

Կարդալ ավելին

Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը

Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը

Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն  այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ ու լրացումներ է նախատեսվում կատարել ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման…

Կարդալ ավելին

Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը

Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որեւէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր …

Կարդալ ավելին

100 տարի անց հայը կրկին լավագույնս է տիրապետում «թքած ունենալու» նուրբ արվեստին

100 տարի անց հայը կրկին լավագույնս է տիրապետում «թքած ունենալու» նուրբ արվեստին

Կոմիտասի հոգեշեղման պատճառը ամենևին Ցեղասպանությանը ականատես լինելը չէր, այլ այն, որ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը, դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը՝ կարծելով, թե իրենց ոչինչ չի լինի։ Մեծանուն գրող, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-ի այս տողերը ահասարսուռ են և արդիական մինչև մեր օրերը: Այս խոսքերը այսօր իրենց ֆբ էջերին հիշել և գրառել են մի շարք քաղաքական և հանրային դեմքեր ՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ-ից մինչև «Ապրելու Երկիր» կուսակցության Սիսիան խոշորացված համայնքի ավագանու անդամ և համայնքապետի…

Կարդալ ավելին

Խորհրդարանն ունի վերանորոգված ՃԱՇԱՐԱն

Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ավարտից հետո «քաղցած» որոշ լրագրողներ երբ գնացին ԱԺ բուֆետ ՝ պարզվեց, որ նա արդեն դարձել է ՃԱՇԱՐԱՆ և մեզ ասացին դեռ չի սպասարկում` սպասեք մինչև ժամը 12:15: Ի վերջո երբ եկավ նշված ժամը պարզվեց խորհրդարանի բուֆետը անվճար ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, բոլոր ցանկացողների (քաղցածների) համար: Ի դեպ համեղ և ճոխ ուտեստները ներառված են ամենօրյա ճաշացանկում(մենյու) , ովքեր ցանկանում են կարող են օգտվել յուրաքանչյուր օր: Հիշեցնենք, որ Խորհրդարանի ճաշարանի տենդեռը շահել է GURMENIA…

Կարդալ ավելին
1 86 87 88 89 90 96