Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը: Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 25-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 24-ին, կազմել է 388.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.09 դրամ (նվազել է 0.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.26 դրամ (աճել է 0.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱվազակություն Երևանի բնակչուհու նկատմամբ․ կնոջ նախկին ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան դպրոցի մոտ վերոնշյալ կինը հանդիպել է իր նախկին ընկերոջը՝ 27–ամյա երիտասարդին։ Վերջինս, ընկերոջը զանգելու պատրվակով, վերցրել է…
Կարդալ ավելինՄիասնական տոմսային համակարգում «Թելսելը» միջնորդավճար չունի. Տիգրան Ավինյան
Քաղաքապետարանը զրո դրամ է հատկացրել միասնական տոմսային համակարգ ներդնելու համար. դրա համար մրցույթում հենց այդ տրամաբանությունն էր դրվել, որ քաղաքապետարանը ներդրման հմար գումար չի ծախսելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «հաղթող կազմակերպության շահը կայանում էր նրանում, որ ինքը 5 տարիների ընթացքում, որ այդ ներդրումներն իրականացնելու է, սպասարկումն ապահովում էր, 5 տարիների համար ունենում էր որոշակի հնարավորություն նոր մարդկանց գրանցելու իր համակարգ: Սա է տրամաբանությունը: Բայց 5 տարի…
Կարդալ ավելինԱՄՆ-ում հիվանդն առաջին անգամ ստացել է 3D տպիչով տպված շնչափող խողովակ
Միացյալ Նահանգների համալսարանական հիվանդանոցների (UH) աշխատակիցները վերջերս տեղադրել են աշխարհում առաջին 3D տպագրված շնչափող խողովակը հիվանդի համար: Հիվանդը տառապում էր բարդություններից, որոնք առաջացել էին առևտրային կարգի T-խողովակի օգտագործմամբ, գրում է Medical Xpress-ը։ T-աձև շնչափող խողովակը ունի «T» տառի ձև և պատրաստված է սիլիկոնից: Այն թույլ է տալիս հիվանդներին շնչել ոչ թե բերանով, այլ պարանոցի բացվածքով։ Այն կարող է օգտագործվել բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ վերին շնչուղի ստեղծելու համար այն անձի մոտ, որը կարող է վնասված շնչուղիներ…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Եթովպիայի Գոֆա գոտում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս դժվարին պահին Հայաստանը համերաշխ է Եթովպիայի կառավարության և ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին», – իր գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունը։
Կարդալ ավելինՍպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 23-ի ժամը 7-ին Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Հաճնի 43-ամյա բնակչին, որը մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: 43-ամյա տղամարդը տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է…
Կարդալ ավելինԵվրահանձնաժողովը ՌԴ-ից նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել
Եվրահանձնաժողովը հավելյալ տեղեկատվություն է խնդրում Հունգարիայի և Սլովակիայի՝ Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման հարցով Ուկրաինայի հետ խորհրդակցություններին միջնորդելու հարցում և մերժել է երկրների բողոքներին պատասխանելու համար սահմանված եռօրյա ժամկետը, հայտնում է Reuters-ը։ Հունգարիան և Սլովակիան երկուշաբթի օրը դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով Բրյուսելին միջամտել այն բանից հետո, երբ Կիևը պատժամիջոցների ցանկում ներառեց ռուսական «Լուկօյլ» ընկերությանը՝ դադարեցնելով մատակարարումները երկու երկրներին Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Եվրահանձնաժողովը երեք օր ժամանակ ունի…
Կարդալ ավելինԳնել Սանոսյանը այցելել է Կիրանց
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց: Հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը։ Նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:
Կարդալ ավելին