Մոսկվան Իրանից անհրաժեշտ օգնության վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Իրանական կողմից որևէ դիմում չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է օգնություն ցուցաբերել Իրանին, օրինակ՝ սպառազինություն մատակարարել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի…
Կարդալ ավելին«ԲԼԻԹ ԲԵՅՔԵՐԻ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերի Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 31): Կասեցման հիմքը Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը եղել են վնասված և ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, – առաստաղների որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Վերահսկողը սահմանել է…
Կարդալ ավելինՍպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով
Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով ՄՍՇՊՀ-ն միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։ Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ատելության խոսքի և կրոնական ազատությունների…
Կարդալ ավելին«Բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բանկերի ղեկավարներին: Կարևորելով համայնք-մասնավոր գործակցության հաստատումն ու զարգացումը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ իրագործելով…
Կարդալ ավելինԱպօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 23-ին՝ ժամը 15-ին, Քրեական ոստիկանները համագործակցելով պարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին, մեկ կիլոգրամ մարիխուանա տեղադրելու պահին, ձերբակալել են 25-ամյա երիտասարդին և իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, ատելության խոսքի կանխարգելման, կրոնական ազատությունների ապահովման, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերին։ Զրուցակիցները կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿԱՐԱՍ»-Ի ԵՎՍ ՄԵԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհ 34) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները: Այսպես՝ – սննդի կառույցի պատերի մի մասը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, – առաստաղների մի մասը կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.
Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.Մանեն նշում էր այդ օրը նաև իր 35 ամյակը Օրը լի էր անակնկալներով. տեղի ունեցավ հոլովակի ներկայացում,որտեղ Մանեն եվ գործընկերները պատմում էին Մանեի գործունեության մասին , 10 տարիների համագործակցության մասին. տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, մրցանակների եվ շնորհակալագրերի հանձնման արարողություն հավատարիմ գործընկերներին եվ նոր website-ի շնորհանդեսը՝ ManeHblog.com-ի, որը 10 տարի է գործում է, բայց այն ներկայացվեց ավելի նոր ու թարմ մոտիվներով: Միջոցառմանը հյուրերին դիմավորեցին սև…
Կարդալ ավելինԻսրայելը և ԱՄՆ-ն կձգտեն նրան, որ Իրանն այլևս սպառնալիք չներկայացնի․ Թուրքիայի ԱԳՆ
Ամենայն հավանականությամբ, Իսրայելն ու ԱՄՆ-ն կձգտեն նրան, որ Իրանն այլևս սպառնալիք չներկայացնի ապագայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։ «Միևնույն ժամանակ, Իրանը փորձում է վնաս հասցնել՝ հարձակվելով Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Մենք դեռ պետք է տեսնենք, թե որքան երկար կարող է շարունակվել վնաս հասցնելու այս ռազմավարությունը և ինչ հետևանքների կհանգեցնի այն: Իրանը, հավանաբար, հույս ունի, որ հարվածելով այդ օբյեկտներին՝ այլ երկրներ ճնշում կգործադրեն ԱՄՆ-ի վրա՝ պատերազմը…
Կարդալ ավելին









