Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերը աճել են 22.5 %-ով, իսկ 14 օրում՝ նվազել 31 %-ով

Վերջին 7 օրում կորոնավիրուսի դեպքերը աճել են 22.5 %-ով, իսկ 14 օրում՝ նվազել 31 %-ով

Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառյալ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Սուր շնչառական վարակների տարածման միտումների բացահայտման նպատակով իրականացված շաբաթական մոնիթորինգի արդյունքում 2024 թ. 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել…

Կարդալ ավելին

Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանում ռազմական թիրախների հնարավոր հարվածի մասին. WP

Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանում ռազմական թիրախների հնարավոր հարվածի մասին. WP

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ցանկանում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական թիրախներին, այլ ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը։ Նրա աղբյուրների խոսքով՝ Բայդենի հետ հոկտեմբերի 9-ի հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուն տեղեկացրել է, որ «նախատեսում է որպես թիրախ ընտրել ռազմական ենթակառուցվածքը Իրանում»։ Պարբերականի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ հրեական պետության կողմից կարող է լինել «ավելի սահմանափակ պատասխան հարված, որպեսզի լայնածավալ պատերազմ չսկսկվի»։

Կարդալ ավելին

Պարզվել է երեկ՝ Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը. նա Վաղարշապատից էր

Պարզվել է երեկ՝ Իսակովի պողոտայում  դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը. նա Վաղարշապատից էր

Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես…

Կարդալ ավելին

Երևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունի

Երևանը 4 նոր պատվավոր քաղաքացի ունի

Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին շնորհվեցին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Մինչ այդ հնչեցին առաջարկներ, որ պատվավոր կոչումը շնորհելու որոշումը կայացվի նախքան «Էրեբունի-Երեւան» միջոցառումը, որպեսզի միջոցառման ժամանակ հանդիսավոր կերպով նրանց շնորհվի այդ կոչումը:

Կարդալ ավելին

ԻՋԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ԻՋԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

  Անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, ք․ Իջևան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։    

Կարդալ ավելին

Հատուկ պայմաններ առողջապահական սարքավորումներ ձեռք բերելու համար

Հատուկ պայմաններ առողջապահական սարքավորումներ ձեռք բերելու համար

Առողջապահության արագ զարգացող ոլորտում կարևոր է տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելը: Ամիօ լիզինգն առաջարկում է այդ ուղին զարգացնելու լավագույն տարբերակը: Ամիօ լիզինգի միջոցով, պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 0% տարեկան տոկոսադրույքով նորագույն բժշկական սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունը ռազմավարական առավելություն է առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Բանկը ներկա պահին համագործակցում է Դիավանտ և Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունների հետ, որոնք շուկայի առաջատար ներմուծող ընկերություններից են և զբաղվում են բժշկական, անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների և բուժտեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև այդ…

Կարդալ ավելին

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման

Հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ վերջնական լրամշակումների քննարկումը։ Արտագնա քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ազգային ժողովի գործընկերներին ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները։ Փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ կատարվել են մի շարք լրամշակումներ, այդ թվում՝ ԱԺ հետ ունեցած տարբեր քննարկումների շրջանակներում առանձնացված խնդիրները հասցեագրող փոփոխություններ։ Ըստ այդմ՝ դրանք գտել են իրենց տրամաբանական լուծումները։ Քննարկմանը մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցել…

Կարդալ ավելին

Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական էջը : Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 197 դեպք. գրանցվել է 38 ավտովթար, վիրավորվել է 57 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 197 դեպք. գրանցվել է 38 ավտովթար, վիրավորվել է 57 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, խուլիգանության՝ 7, ինքնավնասման՝ 5, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, կաշառակերության ու թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, շորթման, գույքը…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+17, Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18, Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20, Արագածոտնի լեռներում…

Կարդալ ավելին
1 36 37 38 39 40 565