Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 19-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +5+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+10, Լոռիում գիշերը՝  -2+3, ցերեկը՝ +10+13, Տավուշում գիշերը՝…

Կարդալ ավելին

Պարենի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես տարվա ամենաբարձր մակարդակին

Պարենի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես տարվա ամենաբարձր մակարդակին

Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին կտրուկ աճել են՝ հասնելով վերջին 18 ամիսների ընթացքում իրենց ամենաբարձր մակարդակին։ FAO-ի տվյալներով՝ պարենային ապրանքների գների ինդեքսի միջին արժեքը կազմել է 127,4 կետ, ինչը 2%-ով գերազանցում է սեպտեմբերի մակարդակը և 5,5%-ով բարձր է մեկ տարի առաջվա արժեքից։ Հիմնական գործոններից մեկը եղել է բուսական յուղի գների կտրուկ աճը. ամսվա ընթացքում բուսական յուղերի գների ինդեքսն աճել է 7,3%-ով և հասել վերջին երկու տարում առավելագույնի, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։ Շաքարավազի գների ինդեքսն աճել է 2.6%-ով,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 388.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.12 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  491.13 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.87 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 402-408 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Հայտնի է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

Հայտնի է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին  տեղեկանում է ՀՀ Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։ «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված՝ ավագության սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները…

Կարդալ ավելին

Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով

Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ. հունվար-սեպտեմբերին ավելացել է 3,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Ինչպես տեղեկացրել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշ ունի Ղրղզստանը (38,3 տոկոս)։ Հաջորդում են Ղազախստանը (10,1) եւ Բելառուսը (7,8), Հայաստանը (6,3) եւ Ռուսաստանը (2,5 տոկոս)։

Կարդալ ավելին

Ավելի մեծ ռեսուրսների կարիք ունենք. Մեր ծրագրերը թռիչքաձեւ աճելու են. Ավինյանը՝ եկամուտների հավաքագրման մասին

Ավելի մեծ ռեսուրսների կարիք ունենք. Մեր ծրագրերը թռիչքաձեւ աճելու են. Ավինյանը՝ եկամուտների հավաքագրման մասին

2024-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համար պլանավորված 50 միլիարդ 945 միլիոն 538 հազար դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 50 միլիարդ 859 միլիոն 707 հազար դրամ, կատարողականը 99.8%։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետԴավիթ Հակոբյանը: Նրա խոսքով թերակատարումը պայմանավորված է Երևանի ավագանու կողմից տրամադրված արտոնություններով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 18.6 միլիարդ: Դրանից 16.6 միլիարդը…

Կարդալ ավելին

Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ

Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ՌԴ-ի տարածքին հեռահար զենքով Ուկրաինայի խփելու հնարավոր թույլտվության մասին։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախագահն արտահայտվել է այս առիթով»,- տեղեկացրել է Զախարովան։ Կիեւին հեռահար զենքի օգտագործման թույլտվությունը կփոխի հակամարտության էությունը, բնույթը, 2024թ. սեպտեմբերին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կընդունենք համապատասխան որոշում՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծեն մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։ «Խոսքն այն մասին է, որ ընդունվի որոշում այն մասին,…

Կարդալ ավելին

Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում

Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է ավելի քան 600 հայկական բեռնատար։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 666-ը հայկական են։ Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 220 դեպք. գրանցվել է 37 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 52 մարդ

Երեք օրում  բացահայտվել է հանցագործության 220 դեպք. գրանցվել է 37 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 52 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 46, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 17, զենք-զինամթերքի առգրավման` 15, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու սառը զենք կրելու` 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 5-ական,…

Կարդալ ավելին

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հեռացրել է աշխատանքից։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 562