ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ի փոխանցմամբ այսօր կենտրոնում տեղի է ունեցել գրքի սպասված շնորհանդես մասնավորապես ասվում է ,-« Նա աշխարհ եկավ պարելով։ Եկավ, որ իր ձեռագրով հարստացնի պարարվեստը։ Ու մնաց հայ արվեստի պատմության էջերում՝ որպես մեծ ուսուցիչ, մեծ արտիստ»։ Անվանի մանկավարժ և արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի անձնական արխիվում պահպանվել է գրառում այն մասին, որ գիրքը, որը նա կցանկանար գրել, կվերնագրեր «Պարելով եկա այս աշխարհ»: Հոր իղձն իրականություն դարձրին դուստրերը՝ Ռուզաննա, Սյուզաննա և Սուսաննա Մարտիրոսյանները, համահավաքելով…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 387.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.44 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.62 դրամ (աճել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-430 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք. Գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 10, խարդախության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, հոգեկան ներգործության ու մարդու առևանգման՝ 3-ական,գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնեական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, կողոպուտի, շորթման, խուլիգանության, պաշտոնեական…
Կարդալ ավելինՌուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Ուկրաինան կհաղթի. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Բայդենը հիշեցրել է, որ երեկ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ, ով նախկինում կիսվել է նրա հետ պատերազմում հաղթելու պլանով։ Այս պլանը, նշել է Բայդենը, կքննարկվի այսօր հանդիպմանը։ ԱՄՆ նախագահը որեւէ կերպ չի գնահատել այս ծրագիրը, սակայն ասել է, որ այս առումով երկու կետ է տեսնում. «Հենց հիմա մենք պետք է ուժեղացնենք…
Կարդալ ավելինՈւղիղ չորս տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը
Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 1-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց: Օրակարգում է նաեւ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը, որը վերաբերում է բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի…
Կարդալ ավելինԱվելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն մասնակցել է ԿԳՄՍՆ առցանց հանդիպմանը՝ ոլորտային հարցերի պարզաբանման նպատակով
ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչներ և տնօրեններ առցանց եղանակով իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ խնդիրներին: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և առկա վիճակի ուսումնասիրությամբ արձանագրվել…
Կարդալ ավելինՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի նախնական ուսումնասիրություն իրականացրած GWCC Interival ZT GmbH և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախնական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Գնել Սանոսյանը խոսել է ՎԶԵԲ-ի հետ ունեցած համագործակցությունից, իրականացված մի շարք ծրագրերից, կարևորել աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։ Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ծրագրերի…
Կարդալ ավելինՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը: Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել LEIDP և TRIP ծրագրերի մանրամասների, ֆինանսական բաղադրիչների, առաջնահերթ գործողությունների շրջանակի ու իրականացման հնարավոր…
Կարդալ ավելին