Սեպտեմբերի 14-ից 28-ը, Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Փառատոնի նպատակն է Հայաստանը դարձնել գեղարվեստական հանդիպումների, երկխոսության և ստեղծագործական փոխանակումների հարթակ՝ միավորելով հայ արվեստագետներին և ֆրանկոֆոն աշխարհի ստեղծագործողներին։ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը պաշտոնապես կբացվի աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացմամբ, որը տողի կունենա սեպտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 19։30-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Ֆոլիա» ներկայացումը հիփ-հոփ պարի…
Կարդալ ավելինԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները
Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո։ Գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի…
Կարդալ ավելինՄՐԳԱՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ
Անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, գյուղ Մրգավան, Նժդեհի 32) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողությամբ հայտանաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այսպես՝ – սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար. – սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես,…
Կարդալ ավելինՓրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին․ ՆԳ նախարար
Փրկարար ծառայության սիրելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։ Փրկարար լինելը կոչում է՝ պահանջող արհեստավարժություն, անձնվիրություն և պատրաստակամություն՝ վտանգելու սեփական կյանքը հանուն մեկ այլ կյանքի։ Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին՝ վայելելով հանրային բարձր վստահություն, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին։ Այս տրամաբանությունն է դրված Փրկարար ծառայության բարեփոխումների հիմքում։ Մեզ համար բարեփոխումը միայն կառուցվածքային կամ ինստիտուցիոնալ փոփոխություն չէ։ Մեր նպատակը ժամանակակից, տեխնիկապես հագեցած և պրոֆեսիոնալ ծառայություն ունենալն է, որտեղ…
Կարդալ ավելինՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉԻ ԱՇԽԱՏԻ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Գևորգ Ֆիդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղարսի խճուղի 33/2), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղի որոշ հատվածներում առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն, – բացվող ներքին պատուհանները չեն…
Կարդալ ավելինԵրեխայի լավագույն շահը պետք է պատշաճ գնահատվի ազատությունից զրկված ծնողի հետ տեսակցությունների կազմակերպման գործընթացում
Ծնողի հետ կապը պահպանելու և շարունակական շփում ունենալու իրավունքը կարևոր երաշխիք է յուրաքանչյուր երեխայի բնականոն զարգացման և ընտանեկան կապերի պահպանման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման շփումը հակասում է երեխայի լավագույն շահին։ Երեխայի՝ ծնողների հետ անձնական հարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունքը երաշխավորված է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով։ Այդ իրավունքը երաշխավորված է նաև ներպետական օրենսդրությամբ: Այսպես, օրինակ, հիմնական կարգավորումներից են ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված՝ խնամքի հաստատությունում գտնվող երեխայի՝ ծնողների և մերձավոր այլ ազգականների հետ շփվելու…
Կարդալ ավելինԱմիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալը
Ամիօ Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը ռեկորդային կարճ ժամկետում ավարտելու մասին։ Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։ Ամիօ Բանկի պարտատոմսերի նախորդ թողարկումը ևս ամբողջությամբ տեղաբաշխվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ․ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրանշի տեղաբաշխումն ավարտվել էր ընդամենը 30 ժամում։ Երկու հաջորդական թողարկումների նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների կայուն վստահության…
Կարդալ ավելինOնլայն գնումները՝ 20%-ով ավելի մատչելի
Արտասահմանյան օնլայն խանութներից գնումներ կատարելիս վճարիր Amio Pro փաթեթի Visa Platinum կամ Mastercard World քարտով և հետ ստացիր ծախսած գումարի 20%-ը*։ Իսկ եթե ճանապարհորդություն ես պլանավորում, Amio Pro-ն քեզ համար ունի նաև մի շարք ճամփորդական առավելություններ՝ օդանավակայանների բիզնես սրահներից օգտվելու հնարավորություն, Fast Track ծառայություն, Concierge ծառայություն և շատ ավելին։ Միացիր Amio Pro փաթեթին՝ դիմելով AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնից կամ հետևյալ հղմամբ։ * Ամսական քեշբեքի նվազագույն չափը 500 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 20,000 ՀՀ դրամ։Փաստացի վճարվող…
Կարդալ ավելինտեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով
Սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ ✔️ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։ ✔️ D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու…
Կարդալ ավելինԱրաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք
Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար: Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։ Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական…
Կարդալ ավելին








