Ռուսաստանն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին

Ռուսաստանն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին

Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա պատասխանել է կազմակերպությանն անդամակցելու Բաքվի դիմումին։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ի նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել: Բայց կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է սենատորը։

Կարդալ ավելին

Ծուլություն. օգտագործման հրահանգներ

Ծուլություն. օգտագործման հրահանգներ

News am կայքից տեղեկացնում է , որ Ծուլությունը սովորաբար կապված է ինչ-որ բացասական բանի հետ: Սակայն վերջին շրջանում դրա նկատմամբ վերաբերմունքը սկսել է փոխվել։ Սա գալիս է այն գիտակցումից, որ ծուլությունը հաճախ ավելի լավ, քան մյուս գործիքները, օպտիմալացնում է մեր ժամանակը եւ երբեմն նպաստում բիզնեսում առաջընթացին: Այսօր՝ օգոստոսի 20-ին, ծուլության համաշխարհային օրն է։ Ի պատիվ այս տոնի՝ պատմում ենք, թե ինչու ծուլությունն այլեւս վատ բան չէ։ Ինչո՞վ է ծուլությունը տարբերվում անպատասխանատվությունից, ինչպես ճիշտ ծուլանալ, որ…

Կարդալ ավելին

Պուտինը Չեչնիա է ժամանել

Պուտինը Չեչնիա է ժամանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա, հայտնում է РИА Новости-ն։ Գրոզնիի օդանավակայանում նախագահին դիմավորել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նույն օրը ավելի վաղ Պուտինն այցելել էր ևս երկու հյուսիսկովկասյան տարածաշրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։

Կարդալ ավելին

Թռիչք դեպի թվայինը AMIO Mobile-ով. Մրցույթ

Թռիչք դեպի թվայինը AMIO Mobile-ով. Մրցույթ

Թռչում ենք դեպի թվայինը, միացի՜ր մեզ։ Կատարի՜ր գործարքներ AMIO Mobile-ով, մասնակցի՜ր մրցույթին և ստացի՜ր Armenian Helicopters-ի հետ ուղղաթիռով թռչելու հնարավորություն դեպի Ազատի ջրամբար և Գառնու տաճար: Մրցույթին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է կատարել գործարքներ AMIO Mobile-ով։ Ինչքան շատ գործարքներ կատարես, հաղթելու այդքան մեծ հնարավորություն կունենաս: Գործարքները, որոնք կատարելով կմոտենաս հաղթանակին՝ 1) Ներբեռնել AMIO Mobile հավելվածը 2) Բացել թվային քարտ 3) Ձևակերպել օնլայն ավանդ 4) Գնել պարտատոմս 5) Վարկի մարում (բոլոր տեսակները) 6) Կատարել փոխանցումներ ՀՀ-ում…

Կարդալ ավելին

Հայաստանը յոթ ամսում 83,6 միլիոն դոլարի վրացական արտադրանք է գնել

Հայաստանը յոթ ամսում 83,6 միլիոն դոլարի վրացական արտադրանք է գնել

Վրաստանից արտահանվող ապրանքների կեսից ավելին տեղական ծագում չունի, ինչը երևում է երկրի Ազգային վիճակագրական ծառայության նյութերից։ Ըստ NGnewsgeorgia-ի՝ հունվար-հուլիս ամիսներին տեղական արտահանումը կազմել է 1 միլիարդ 587 միլիոն դոլար, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 44,9%-ը։ Մնացածը ստացվում է վերաարտահանումից, առաջին տեղում են ավտոմեքենաները (1,2 միլիարդ դոլար): Յոթ ամսվա ընթացքում Ռուսաստանը գնել է 325,8 միլիոն դոլարի, Թուրքիան՝ 258,9 միլիոն դոլարի, Չինաստանը՝ 156,9 միլիոն դոլարի վրացական արտադրանք։ Դրան հաջորդում են Հայաստանը (83,6 միլիոն դոլար), ԱՄՆ–ը (81,7 միլիոն…

Կարդալ ավելին

Շարժումը հայտարարություն է տարածել.

Շարժումը հայտարարություն է տարածել.

«Սրբազան  պայքար» շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ հիվանդանոցում հայտնվելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է: «Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։

Կարդալ ավելին

Կուրսկի մարզի բնակիչները Կարմիր Խաչին անհայտ կորածներին որոնման համար ավելի քան 1500 դիմում են ներկայացրել

Կուրսկի մարզի բնակիչները Կարմիր Խաչին անհայտ կորածներին որոնման համար ավելի քան 1500 դիմում են ներկայացրել

Կուրսկի մարզի բնակիչները օգոստոսի 11-19-ը Կարմիր Խաչին ավելի քան 1500 դիմում են ներկայացրել՝ անհայտ կորած մերձավորների հետ կապ հաստատելու խնդրանքով, որոնցից 100-ը հայտնաբերվել են: Ведомости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Կարմիր խաչի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Օգոստոսի սկզբից «Лиза алерт» որոնողական թիմը Կուրսկի մարզում անհայտ կորածներին որոնելու 779 հարցում է ստացել, որոնցից 111-ը փակվել է՝ «Գտնվել է: Ողջ է» կարգավիճակով: Միևնույն ժամանակ, դիմումների մեջ կարող են լինել կրկնվող դիմումներ, օրինակ, երբ անհայտ կորածի համար միանգամից մի…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՇԻՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՇԻՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

progressarmenia.com -ի տեղեկություններով «Սողոյան թորատուն» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։  

Կարդալ ավելին

«Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը

«Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը

Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որի մասնակիցները հանրությանը ցուցադրեցին ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային, հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող ժամանակակից հագուստ: Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախաձեռնությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակն է մասսայականացնել և հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող  զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։ «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային…

Կարդալ ավելին

ԱՕԿՍ-ի տարածքը  այսուհետ մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը

ԱՕԿՍ-ի տարածքը  այսուհետ մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը

Երկար սպասված ԱՕԿՍ-ի մրցույթի արդյունքները այլևս պարզ են: Ինչպես հայտնի է Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։ Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երևանը դարձնել նորաձևության…

Կարդալ ավելին
1 98 99 100 101 102 569