Իրանը մտադիր է դատական պատասխանատվության ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության կատարողներին եւ կազմակերպիչներին։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ԶԼՄ-ների տեղեկություններից հետո, թե իբր Թեհրանում եղել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի պլաններ։ Թրամփը 2020թ. հրամայել էր վերացնել իրանցի զորահրամանատարին։ «Ես ոչ երկիմաստորեն ձեզ ասացի, որ մենք կդիմենք իրավաբանական եւ դատական միջոցների եւ մեխանիզմների ազգային եւ միջազգային մակարդակներում,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ
Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23մ/ վրկ, Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 4-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26, Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13,…
Կարդալ ավելինԵվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը
Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը.«Ազատություն» Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ «Այժմ արդեն՝ անդամ 27 երկրների հավանությունից հետո, հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն»…
Կարդալ ավելինՄԻՊ-ը մասնակցել է «ՄԻՊ խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 17-ին մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանութան խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Ծրագիրը նպատակաուղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը փորձագիտական խորհրդատվության, կարողությունների զարգացման քաղաքականության զարգացման և հանրային իրազեկման միջոցով։ Դրա շրջանակը ենթադրում է կարևորագույն հարցերի հասցեագրում, ինչպիսիք են՝ խտրականության բացառումը, խոշտանգումների կանխարգելումը, անվճար իրավաբանական օգնությունը և սահմանադրական բարեփոխումները՝ 2023-2025 թթ Մարդու…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 388.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.37 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.94 դրամ (աճել է 2.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-420 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՆեթանյահուին խիստ քննադատել են նրա՝ «պատանդները տառապում են, բայց չեն մեռնում» արտահայտության համար
Գազայում պահվող պատանդների ընտանիքները խիստ քննադատության են ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, երբ նախօրեին անվտանգության կաբինետի նիստի ժամանակ նա անտեսել է Գազայում պահվողների կյանքին սպառնացող վտանգը: Ըստ Ynet-ի՝ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների մասին համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը չպետք է ճնշման տակ լինի։ «Հենց ՀԱՄԱՍ-ի վրա է պետք է ճնշում գործադրել։ Պատանդները տառապում են, բայց չեն մեռնում»: Պատանդների ընտանիքների ֆորումն իր տաարածած հայտարարության մեջ Նեթանյահուին կոչ է արել «անհապաղ պարզաբանել» իր հայտարարությունը: «Վարչապետի խոսքերը ոչ միայն խոր վիրավորական են պատանդների ընտանիքների…
Կարդալ ավելինՀամուրաբիի, Հին Կտակարանի և Ղուրանի օրենքները Ռուսաստանին «միջուկային զսպման» իրավունք են ընձեռում. Մեդվեդև
«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը պատմական է: Այն արդեն նշանակված էր Համուրաբիի, Մանուի, 12 աղյուսակների օրենքներում և, իհարկե, Հին Կտակարանում և Ղուրանում: Այնպես որ, չարին կարելի է և երբեմն պետք է հատուցել չարով: Դրա մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, երբ խոսքը միլիոնավոր մարդկանց, իրականում ամբողջ մարդկության ճակատագրի մասին է: Ի տարբերություն մեր թշնամիների, մենք գիտակցում ենք և՛ մեր…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին
Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին: Զրուցակիցներն անդրադարձ են…
Կարդալ ավելինԱմառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով
Ամառը ճամփորդելու, գնումներ կատարելու և վառ հիշողություններ ստեղծելու համար է: Այս ամենը հնարավոր է Ամիօ բանկի Visa Digital քարտով: Գնումներն էլ ավելի շահավետ դարձնելու համար Ամիօ բանկը Visa-ի հետ համատեղ մեկնարկում է բացառիկ ակցիա: Հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը կատարիր գնումներ՝ ՀՀ տարածքից դուրս, ինչպես նաև արտասահմանյան օնլայն խանութներից Ամիօ բանկի Visa Digital քարտով և յուրաքանչյուր գնման դիմաց ստացիր 10% քեշբեք*: Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ AMIO Mobile հավելվածով վայրկյանների…
Կարդալ ավելինՄամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։ Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման…
Կարդալ ավելին