Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն․նախագիծն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն․նախագիծն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, որի կրթական գործունեությունը ուղղված կլինի բացառապես ՆԳՆ ենթակայությամբ գործող մարմինների կադրային կարիքների բավարարմանը: Արփինե Սարգսյանը անդրադարձել է նախագծերի փաթեթով նախատեսված հիմնական առաջարկներին․ • Օրենսդրական…

Կարդալ ավելին

«Թրավելինգ դոքթորս»-ը բժիշկների եվ ոլորտի դասավանդողների համար՝ հերթական դասընթաց

«Թրավելինգ դոքթորս»-ը բժիշկների  եվ ոլորտի դասավանդողների համար՝  հերթական դասընթաց

Առողջապահական ոլորտում  հայտնի  «Թրավելինգ դոքթորս»-ը ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ տևական ժամանակ է իրականացնում է տարաբնույթ ծրագրեր և վերապատրաստումներ։ Այս ամենը հնարավորություն է տվել մանրամասն տեսնել այն հնարավորություններն ու բացթողումները, որ առկա են բժիշկների և բուժաշխատողների գիտելիքների չափման, շարունական զարգացման, գնահատումների և վերագնահատումների գործընթացներում։ ՀԿ փոխանցմամբ  ամիսներ առաջ ՀՀ ԱՆ նախարարի առաջին տեղակալ Լ․ Նանուշյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց, որ կարևոր և առաջնային խնդիր է Հայաստանում ունենալ փորձագետներ, ովքեր բուժաշխատողների…

Կարդալ ավելին

ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում. քննարկվել են համագործակցության ընթացիկ արդյունքները և հետագա քայլերը

ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում. քննարկվել են համագործակցության ընթացիկ արդյունքները և հետագա քայլերը

  Կառույցի փոխանցմամբ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը  հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ղեկավար Սթեֆան Գարդների, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների  գծով պատասխանատու Թոմաս Մարկի և ծրագրի խորհրդատու Էրիկ Ուենզի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  երկկողմ համագործակցությունն ընդգրկող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է CLDP ծրագրի շրջանակում մի շարք ուղղություններով համագործակցության հաջողված փորձը, անդրադարձ է կատարվել թվային հարթակներին  առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys)…

Կարդալ ավելին

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը.(տեսանյութ)

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը.(տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավասարության և խտրականության դեմ պայքարի թեմայով երկօրյա վերապատրասման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության դեմ պայքարի, ատելության շարժառիթով կատարված հանցանքների կանխման ու դրանց բացահայտման ուղղությամբ։ Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ…

Կարդալ ավելին

«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը

«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ի  փոխանցմամբ  այսօր կենտրոնում  տեղի  է ունեցել գրքի սպասված շնորհանդես  մասնավորապես ասվում է ,-« Նա աշխարհ եկավ պարելով։ Եկավ, որ իր ձեռագրով հարստացնի պարարվեստը։ Ու մնաց հայ արվեստի պատմության էջերում՝ որպես մեծ ուսուցիչ, մեծ արտիստ»։ Անվանի մանկավարժ և արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի անձնական արխիվում պահպանվել է գրառում այն մասին, որ գիրքը, որը նա կցանկանար գրել, կվերնագրեր «Պարելով եկա այս աշխարհ»: Հոր իղձն իրականություն դարձրին դուստրերը՝ Ռուզաննա, Սյուզաննա և Սուսաննա Մարտիրոսյանները, համահավաքելով…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 387.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.44 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  518.62 դրամ (աճել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-430 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք. Գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք. Գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 10, խարդախության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, հոգեկան ներգործության ու մարդու առևանգման՝ 3-ական,գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնեական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, կողոպուտի, շորթման, խուլիգանության, պաշտոնեական…

Կարդալ ավելին

Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Ուկրաինան կհաղթի. Բայդեն

Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Ուկրաինան կհաղթի. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Բայդենը հիշեցրել է, որ երեկ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ, ով նախկինում կիսվել է նրա հետ պատերազմում հաղթելու պլանով։ Այս պլանը, նշել է Բայդենը, կքննարկվի այսօր հանդիպմանը։ ԱՄՆ նախագահը որեւէ կերպ չի գնահատել այս ծրագիրը, սակայն ասել է, որ այս առումով երկու կետ է տեսնում. «Հենց հիմա մենք պետք է ուժեղացնենք…

Կարդալ ավելին

Ուղիղ չորս տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը

Ուղիղ չորս տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց…

Կարդալ ավելին
1 56 57 58 59 60 567