Մարտի 26-ից 27-ը ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը Աշխաբադում, միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։ Նա դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասելով. «Ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությանը պե՞տք է տրվի պարզաբանում։ Երկրորդը կիրառվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձի նկատմամբ սխալ քայլ։ Ես կատարում էի դիվանագիտական գործունեություն և մուտք չէի գործելու Ռուսաստանի…
Կարդալ ավելին«Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար».Հեռուստահաղորդակցության շաբաթ
Օրերս մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը Երևանում: Հիշեցնենք, որ մարտի 23֊27֊ն անցկացվող Հեռահաղորդակցության շաբաթ 2026֊ը ոլորտային միջոցառումների շարք է, որը կազմակերպվել է Հայաստանի օպերատորների միության կողմից` ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կարգախոսն է` «Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար», որը ներառում է մի շարք ծրագրեր մասնավորապես ՝ հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով. Արհեստական բանականությունը թվային աճի համար թեմայով, հեռահաղորդակցության միջազգային միության սեմինար ՏՀՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ, կոր սեղան քննարկում տեսալսողական մեդիայի արդի զարգացումների եւ…
Կարդալ ավելինՄասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է
Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում…
Կարդալ ավելինPROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար
Հայաստանը վերջին տարիներին աստիճանաբար ձևավորվում է որպես տարածաշրջանային գաստրոնոմիկ ուղղություն՝ գրավելով թե՛ զբոսաշրջիկների, թե՛ միջազգային մասնագետների ուշադրությունը։ Այս զարգացման ֆոնին PROFOOD ARMENIA-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ դառնում է ոլորտի կարևոր հարթակ՝ միավորելով սննդի և հյուրընկալության ոլորտի տարբեր ներկայացուցիչներին։ 2026 թվականին միջոցառումը կանցկացվի հունիսի 19–21-ը՝ Երևանում։ Նախորդ տարվա հաջող փորձը ցույց տվեց, որ նման ձևաչափի միջոցառումները ոչ միայն մասնագիտական նշանակություն ունեն, այլև նպաստում են երկրի ճանաչելիության բարձրացմանը՝ որպես գաստրոնոմիկ և բիզնես ուղղություն։ PROFOOD ARMENIA-ն առանձնանում է…
Կարդալ ավելինԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Երևանի համար 24 մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային հին շենքի փոխարեն կառուցվում է նորը: Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել 6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ: «Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում մեր կողմից իրականացվող…
Կարդալ ավելինԽաթամ ալ-Անբիա. Նավթի նախկին գներին վերադարձ չի լինի, մինչև Իրանի կամքը չկատարվի
Նախկին նավթի գներին կամ նախկին կարգին վերադարձ չի լինի, մինչև մեր կամքը չկատարվի», – ըստ Fars-ի՝ ասել է Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ «Սա տեղի կունենա, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի իրանական ազգի դեմ գործողություններ ձեռնարկելու միտքը։ Առաջին օրվանից մեր առաջին և վերջին խոսքերն են եղել, կան և կլինեն. մեզ նման ոչ ոք չի կարողանա լեզու գտնել ձեզ նման մեկի հետ։ Ոչ հիմա, ոչ երբեք», – ասել է Զոլֆաղարին։ «Ձեր ներքին…
Կարդալ ավելինՎլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Վլադիմիր Վարդանյանը 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2021 թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ…
Կարդալ ավելինԻրանի հետ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում ավելի քան 5000 մարդ է հոսպիտալացվել
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 204 վիրավոր, ինչի արդյունքում մարտական գործողությունների պատճառով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 5000-ը, հայտնում է Times of Israel-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, ինը՝ միջին ծանրության, իսկ 184-ը՝ նորմալ վիճակում։ Ինը մարդ բուժում է ստացել տագնապային վիճակների պատճառով, իսկ մեկը անցնում է բժշկական հետազոտություն։ Նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկզբից…
Կարդալ ավելինՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ միջավայրի արմատավորման տեսանկյունից առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերը վկայում են, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է: Պետությունն ունի պարտավորություն ապահովելու երեխայի անվտանգությունը ինչպես դպրոցում, այլընտրանքային խնամքի և ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս, այնպես էլ՝ ընտանիքում։ Այս առումով հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության դեպքի…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ
Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման: Վերը շարադրվածը նկատի ունենալով` Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց…
Կարդալ ավելին









