Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ մի շարք պատգամավորների ուղեկցությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների շիրիմներին: Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակում գործեղ Արցախի Հանրապետության վրա: պատերազմը տեւեց 4 օր եւ կանգ առավ Ռուսաստանի միջնորդությամբ:
Կարդալ ավելին2024-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ. Դատախազություն
2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է (2023 թվականին՝ 24 հազար 948), որոնցից 17 հազար 813-ը՝ (2023 թվականին՝ 18.309) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-…
Կարդալ ավելինՄիակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ՝ կիսատ մնացած նախաձեռնություններն են. Վիլեն Գաբրիելյան
Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Այս մասին գրել է Վիլեն Գաբրիելյանը: «Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, որոնք նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել: Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ: Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին: Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝ «Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության…
Կարդալ ավելինՓրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը
Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում Քաղաքացիական պաշտպանության և…
Կարդալ ավելին«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ընդգծելով, որ գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման առաջնային նախադրյալներից է և համարվում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է. «Կանաչ գյուղատնտեսության զարգացման համատեքստում…
Կարդալ ավելինՀայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության արդյունավետ և կայուն զարգացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային…
Կարդալ ավելին«Ռոստամ և Սոհրաբ». համաշխարհային պրեմիերա Երևանում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը դիտել են «Ռոստամ և Սոհրաբ» ներկայացման առաջնախաղը: Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: «Ռոստամի…
Կարդալ ավելինՀայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը: Այս մասին տեղեկանում ենք առաքելության տարածած հաղորդագրությունից: «Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մենք ավարտել ենք մեր 5,000 րդ պարեկությունը: Մեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար»,-ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել
ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն ռեսուրսների և ուսումնական ծրագրերի ինտեգրմանը աջակցելու համար, որպեսզի ԱՄՆ-ի ողջ տարածքում ուսանողները տեղեկանան մարդկության դեմ այս անպատիժ հանցագործության պատճառների հետևանքների…
Կարդալ ավելինՆախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու…
Կարդալ ավելին