Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+23, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+25, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+23, Լոռիում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+26, Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+27, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +18+21, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝…

Կարդալ ավելին

Չափից շատ քրտնելը կարող է նշել քաղցկեղի եւ ռոզացեայի մասին. Daily Mail

Չափից շատ քրտնելը կարող է նշել քաղցկեղի եւ ռոզացեայի մասին. Daily Mail

Չափից ավելի քրտնոտություն կարող է առաջանալ ռոզացեայի՝ մաշկի քրոնիկական հիվանդության, վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարման եւ քաղցկեղի ժամանակ 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի թերապեւտ Էլի Քենոնը։ Բժշկի խոսքով՝ կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ կարող է նկատվել ջեմության հոսք եւ բարձր քրտնարտադրություն կանացի հորմոնի՝ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով։ Սակայն մնացած մարդկանց համար քրտնոտությունը կարող է տագնապալի նշան լինել։ Խիստ քրտնարտադրության հնարավոր պատճառներից մեկը ռոզացեան է։ Դա մաշկի քրոնիկական հիվանդություն է,…

Կարդալ ավելին

Լավրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները պատերազմն ավարտելու դիմաց

Լավրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները պատերազմն ավարտելու դիմաց

Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրվել են երկրի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek-ի հարցազրույցում։ Նա նաեւ հիշեցրել է Կիեւից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնավորապես, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերման եւ այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի արտաբլոկային եւ միջուկազերծ կարգավիճակը, ինչպես նաեւ երկրի ապառազմականացումն ու ապազգայնականացումը։ «Կիեւն այս հայտարարությանը պատասխանել է…

Կարդալ ավելին

2024-ի 8 ամիսների արդյունքներով ծնունդները պակասել են, մահերը՝ ավելացել. նվազել է ամուսնությունների թիվը

2024-ի 8 ամիսների արդյունքներով ծնունդները պակասել են, մահերը՝ ավելացել. նվազել է ամուսնությունների թիվը

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ի հունվար-օգոստոսին հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ այդմ, այդ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 21 876 երեխա, ինչը 1675-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (23 551): Այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանում մահացել է 17 217 մարդ, ինչը 815-ով ավելի է 2023-ի ցուցանիշից (16401): Վիճակը մխիթարական չէ նաեւ ամուսնությունների ու ամուսնալուծությունների ցուցանիշների առումով: Այսպես, 2024-ի հունվար-օգոստոսին գրանցվել է 10 405 ամուսնություն (2023-ին՝ 10 691, այսինքն 286-ով պակաս) եւ  3041 ամուսնալուծություն (2023-ին՝…

Կարդալ ավելին

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում՝ ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյոք մենք բավականաչափ արա՞գ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին. ավաղ, ո՛չ: Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»: Ցավոք, խաղաղաշինությունն ու խաղաղապահությունը հրատապ խնդիրներ են ոչ միայն իմ երկրի և իմ տարածաշրջանի համար, այլ նաև դրանց սահմաններից դուրս, և…

Կարդալ ավելին

Խարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր, նաև՝ օրինահարգ

Խարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր, նաև՝ օրինահարգ

  «Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ: Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ինքը Տելեգրամյան ալիքի հասցեն տվել է, կապվել եմ հետը, զանգել եմ,…

Կարդալ ավելին

Ռուսաստանում հանցագործություն կատարելիս օտարերկրյա քաղաքացիությունը կարող է ճանաչվել որպես ծանրացուցիչ հանգամանք

Ռուսաստանում հանցագործություն կատարելիս օտարերկրյա քաղաքացիությունը կարող է ճանաչվել որպես ծանրացուցիչ հանգամանք

Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որով օտարերկրյա քաղաքացիությունը հանցագործություն կատարելիս ճանաչվում է որպես ծանրացուցիչ հանգամանք, գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով փաստաթղթին։ Նախաձեռնությունը, որի հեղինակն է որեւէ խմբակցության մեջ չընդգրկված պատգամավոր Եվգենի Մարչենկոն, ենթադրում է փոփոխություններ ՌԴ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում։ («Ծրացուցիչ հանգամանքներ»): Պատգամավորի խոսքով՝ նորմը կդառնա «կանխարգելիչ մեխանիզմ» և կնպաստի Ռուսաստանում օտարերկրացիների «ավելի պատասխանատու վարքագծին»։ Մասնավորապես, Մարչենկոն վկայակոչում է Քննչական կոմիտեի վիճակագրությունը, որից հետևում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում միգրանտները 55%-ով ավելի շատ…

Կարդալ ավելին

Վաղարշապատի ոստիկանների տեղեկությունը հավաստի էր․ Մրգաստանում հայտնաբերվեց մեծ քանակի թմրանյութ(Տեսանյութ)

Վաղարշապատի ոստիկանների տեղեկությունը հավաստի էր․ Մրգաստանում հայտնաբերվեց մեծ քանակի թմրանյութ(Տեսանյութ)

  Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելեցին Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնեց, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի չոր զանգված, որը պատրաստ է ներկայացնել։ Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 58-ամյա տղամարդու տանը…

Կարդալ ավելին

Հունվարի 1-ից ՀՀ-Իրան եւ ՀՀ -Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը

Հունվարի 1-ից ՀՀ-Իրան եւ ՀՀ -Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը

Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա նաեւ նշել է. «Համաձայնություն է ձեռքբերվել նաեւ այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ…

Կարդալ ավելին
1 50 51 52 53 54 572