ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ տարբեր մարզերում հիմնվել են երիտասարդական կենտրոններ: Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ, հայկական մանրանկարչության նկարազարդման վարպետության դասեր, խաղեր, խմբային աշխատանքներ, ինտերակտիվ առաջադրանքներ, գրքերի նվիրատվություններ և փոխանակումներ, ֆիլմերի դիտումներ, մրցույթներ, գրքերի քննարկումներ,…
Կարդալ ավելինՆկարիչ և դիզայներ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում
Նկարիչ և դիզայներ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը նկարում է, ստեղծում է հավաքածուներ՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով համամարդկային արժեքների վրա: Նկարչուհու գործերի հիմքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։ Հարությունյանի վերջին հավաքածուն հունվարի 31-ին ներկայացվել է Նյու Յորքում՝ Park Avenu Manhattаn-ում կազմակերպված Unique Fashion Show-ի շրջանակում։ Հավաքածուն մեծ հաջողություն է գրանցել։ Ցուցադրությանը ներկա մասնագետներն ու ոլորտի այլ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը
ՀՀ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքը 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (անապահովության միավորը կազմում է 31.44 և իր խնամքին գտնվում են երեք անչափահաս երեխաներ ու կենսաթոշակառու ծնողները), սակայն հարազատները չեն տեղեկացվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության հնարավորությունների մասին և վճարել են բժշկական ծառայությունների համար: Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ բարձրացված հարցը լուծվել է, բժշկական օգնության համար նախապես վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվել է…
Կարդալ ավելինԴուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը ռեկորդ է սահմանում երրորդ տարին անընդմեջ. քաղաքը 2025 թվականին ընդունել է 19.59 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ
Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) տվյալներով՝ 2025 թվականին էմիրությունը ընդունել է 19.59 միլիոն միջազգային զբոսաշրջիկի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ (18.72 միլիոն): Սա երրորդ տարին անընդմեջ է, որ Դուբայը գրանցել է զբոսաշրջիկների ժամանման պատմական բարձր ցուցանիշ՝ ռազմավարական գործընկերությունների, գլոբալ մարքեթինգային արշավների և խոշոր միջոցառումների շնորհիվ: Տարին գագաթնակետին հասավ դեկտեմբերին. մեկ օրացուցային ամսվա ընթացքում առաջին անգամ քաղաքը դիմավորեց ավելի քան 2 միլիոն այցելուի՝ ամուր հիմք դնելով 2026 թվականի զբոսաշրջության աճի համար:
Կարդալ ավելին«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով
Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար: Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։ Մինչ «MIF»-ին դիմում ներկայացնելը` հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության համաձայնությունը նշված հաստատությունում գիտական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: «Մացումաե միջազգային հիմնադրամը» կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունում է 2026 թ. հունիսի 1-30-ը:…
Կարդալ ավելինՉինաստանում տղամարդկանց հետ հանդիպող կանայք երաշխավորող նամակներ են պահանջում նրանց նախկին զուգընկերուհիներից
Չինաստանում թափ է հավաքում մի արտասովոր միտում. տղամարդկանց հետ ծանոթանալ ցանկացող աղջիկները սկսել են գործել կադրերի ընտրության մասնագետների (ռեկրուտեր) նման։ Նրանք փոխանակվում են պոտենցիալ զուգընկերների ինքնակենսագրականներով (CV) և երաշխավորող նամակներ պահանջում նրանց նախկին ընկերուհիներից, հայտնում է South China Morning Post-ը։ Այս գաղափարն առաջացել է սոցցանցերում տարածված մի հրապարակումից հետո, որտեղ մի աղջիկ դժգոհում էր արժանապատիվ երիտասարդ գտնելու դժվարություններից և խնդրում էր մյուս աղջիկներին «ուղղորդել» իրենց նախկիններին՝ օգտագործելով կադրային բաժնի բառապաշարը։ Օգտատերերը պաշտպանել են այս թրենդը՝…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով. եղանակը Հայաստանում
Փետրվարի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային…
Կարդալ ավելինՏղամարդիկ տարիքի հետ կորցնում են իրենց Y քրոմոսոմի մի մասը. ինչպե՞ս է դա ազդում նրանց առողջության վրա
Նոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդիկ տարիքի հետ մարմնի բջիջնռրում կորցնում են իրենց Y-քրոմոսոմի մի մասը և սա ոչ թե պարզապես գենետիկական հետաքրքրասիրություն է, այլ մի գործընթաց, որը կարող է ազդել առողջության վրա, գրում է The Conversation-ը։ Երկար ժամանակ համարվում էր, որ սոմատիկ բջիջներում (այսինքն՝ ոչ սպերմատոզոիդներում) Y-քրոմոսոմի կորուստը մեծ նշանակություն չունի, քանի որ այս քրոմոսոմը պարունակում է համեմատաբար քիչ գեներ՝ բացի նրանցից, որոնք որոշում են արական սեռը և մասնակցում սպերմայի առաջացմանը։ Սակայն գենետիկական անալիզի ժամանակակից…
Կարդալ ավելինԱՄՆ-ում դադարեցվել է ներքին անվտանգության նախարարության գործունեությունը
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը դադարեցրել է գործունեությունը այս շաբաթավերջին, իսկ Սպիտակ տունը և դեմոկրատ առաջնորդները շարունակել են քննարկել ԱՄՆ ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, այն բանից հետո, երբ անցյալ ամիս Մինեսոտայում դաշնային գործակալները երկու ամերիկացի քաղաքացիների են սպանել, հաղորդում է NBC News-ը։ Կողմերը շարունակում են առաջարկների փոխանակումը, ինչը համաձայնության հասնելու որոշակի հույս է տալիս։ Սակայն դեռևս անհայտ է, թե դեմոկրատների որ պահանջներին կհամաձայնի Սպիտակ տունը. Կոնգրեսը հինգշաբթի օրը հեռացել է Վաշինգտոնից՝ առանց համաձայնության հասնելու։…
Կարդալ ավելին2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
Նախքան 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման մեկնարկը ՊԵԿ-ը հիշեցնում է գործընթացի մի քանի կարևոր դրույթների մասին. .2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ .2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ…
Կարդալ ավելին









