Անցել է շուրջ երեք տարի , երբ 2021 թվականի Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան հանրապետության համայնքների զգալի մասում ՏԻՄ ընտրություններ: Օրերս էլ կառավարության կողմից կազմակերպվել էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկաներին տեղական ինքնակառավարման օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (Նոյեմբերի 10): Բայց ժողովրդից հատվածական դժգոհությունը , որպես օրինաչափություն, որոշ ՏԻՄ ղեկավարներից կամ համակարգից…
Կարդալ ավելին911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։ «Նախատեսվել է hանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից արագ սպասարկմամբ։ Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։ Շարունակելու…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 16-ին Հայաստանի առանձին հատվածներում ցերեկը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 17-21 մ/վրկ։ «Հայպետիդրոմետ»-ից տեղեկացնում են , որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+10, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+11, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+10, Լոռի՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +13+16,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 388.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.42 դրամ (աճել է 3.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.99 դրամ (աճել է 2.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.90 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-387.5 դրամով, վաճառվում է 390.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-409 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինԼուծվող սուրճն արագացնում է ծերացումը՝ կրճատելով տելոմերները. PubMed
Սիան Ցզյաոտոն համալսարանի բժշկական գիտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ լուծվող սուրճ խմելու սովորությունը կարող է ազդել տելոմերների երկարության վրա՝ ԴՆԹ-ի կարևոր ծայրերը, որոնք ծառայում են որպես ծերացման բիոմարկեր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed պորտալում։ Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 468 հազար մարդու սննդային սովորությունների և տելոմերների երկարության մասին տեղեկատվությունը։ Ավելի ճշգրիտ վերլուծության համար օգտագործվել են ինչպես դիտողական մեթոդներ, այնպես էլ Մենդելյան պատահականացում, ինչը թույլ է տալիս բացահայտել պատճառահետևանքային կապերը: Հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր…
Կարդալ ավելինՄեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Ազգային ժողովը քվերակությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին: Քվերկության արդյունքում պատգամավորներից հետևյալ 61-ը քվեարկեց կողմ, 1-ը՝ դեմ:
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխություններին
Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները նոյեմբերի 15-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին: Դրանց թվում. «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունների կատարումը, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և…
Կարդալ ավելինԳերմանիայի կառավարությունը հայտնել է Օլաֆ Շոլցի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին
Գերմանիայի կառավարությունըից հայտնել են կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ «Կանցլերը դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և նախագահ Պուտինին կոչ է արել դադարեցնել այն և դուրս բերել զորքերը։ Կանցլերը Ռուսաստանին կոչ է արել բանակցել Ուկրաինայի հետ արդար և կայուն խաղաղության համար և ընդգծել Գերմանիայի անսասան վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Կանցլերը նախապես հեռախոսով խոսել…
Կարդալ ավելինԱմանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ը Ամիրյան փողոցից մինչև Խորենացու փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ը՝ Խորենացու փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի Փակ շուկա ընկած հատվածի երթևեկությունը:
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում.(Տեսանյութ)
Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։ Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին խուսափել հերթերից։ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը մեզ հետ զրույցում նշում է, որ շրջիկ այցերի ձևաչափն շատ արդյունավետ է։…
Կարդալ ավելին