Ջրառատն ու Կաթնաղբյուրը շուտով մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ կունենան

Ջրառատն ու Կաթնաղբյուրը շուտով մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ կունենան

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ շուտով Ջրառատն ու Կաթնաղբյուրը կունենան մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ: ՀՀ կառավարության՝ «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկա փուլում երկու դպրոցների պատերը հիմնականում շարված են, ավարտվել են նաև շենքերի բետոնե ծածկերի տեղադրման աշխատանքները: Ջրառատում տանիքը և պատուհանները մասսամբ տեղադրվել են, որոշ աշխատանքներ են կատարվել նաև ներսի հատվածում, իսկ Կաթնաղբյուրում ընթացքի մեջ…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ -ն կասեցրել է տնտեսվարողի գործունեությունը

ՍԱՏՄ -ն կասեցրել է տնտեսվարողի գործունեությունը

ՍԱՏՄ պաշտոնական էջը տեղեկացնում է՝ Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ՝ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը: Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈՒ-ն Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների բնակելի տների ուղղությամբ կրակահերթեր է արձակվել. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների բնակելի տների ուղղությամբ կրակահերթեր է արձակվել. Արցախի ՄԻՊ

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով…

Կարդալ ավելին

Մաքսային կցորդ. «Վերին Լարս» անցակետում կուտակվել է 100-150 հայկական մեքենա

Մաքսային կցորդ. «Վերին Լարս» անցակետում կուտակվել է 100-150 հայկական մեքենա

«Վերին Լարս» հսկիչ անցագրային կետում կուտակվել է մոտ 100-150 հայկական մեքենա։ Այս մասին փետրվարի 10-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Նա պարզաբանել է, որ Հյուսիսային Օսիայի կողմից կուտակվել է ավելի քան 1000 մեքենա, դրանց 10-15 տոկոսը հայկական մեքենաներ են։ Ըստ նրա՝ ձյան եւ ուժեղ քամու պատճառով ճանապարհը պարբերաբար փակվում-բացվում է։ «Գիշերվանից Խաչի լեռնանցքը փակ է»,- նշել է մաքսային կցորդը։

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյան. Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա

Արմեն Գրիգորյան. Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա

Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը եւ ի՞նչ դիրքորոշում ունի, Արմեն Գրիգորյանն ասաց, որ «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա»։ «Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է եւ պետք է այդպիսին մնա»,- ասաց Գրիգորյանը։

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք. Մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք. Մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399727 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2805028 վերջին մեկ օրում` 7636 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28040 պացիենտ: Մեկ օրում աճել է 278-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 362004 անձ` վերջին մեկ օրում 2548 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6…

Կարդալ ավելին

ՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին

ՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ վարորդական իրավունքից զրկում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: ՔՊ պատգամավորներից 14-ը մեխանիկորեն կողմ քվեարկեցին բալային համակարգի վերացում նախատեսող ընդդիմության ներկայացրած այդ նախագծին՝ ապահովելով 42 կողմ ձայնը, սակայն դա եւս բավարար չէր այն ընդունելու համար: Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը…

Կարդալ ավելին

«Տոլման էլ է ադրբեջանական». Վրացական ալիքի եթերում ցուցադրված մածնի շշի վրա գրվածը սկանդալ է առաջացրել

«Տոլման էլ է ադրբեջանական». Վրացական ալիքի եթերում ցուցադրված մածնի շշի վրա գրվածը սկանդալ է առաջացրել

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը պատրաստել է սյուժե Վրաստանով Ռուսաստան հայկական մածնի մատակարարումների արգելքի մասին։ Ինչպես տեղեկացվել էր մինչ այդ, արգելիք պատճառն այն էր, որ Վրաստանը «մացոնին» գրանցել էր իր աշխարհագրական նշմամբ։ Հայ արտադրողները սկսել են մածունը Ռուսաստան արտահանել «Հայկական լեռնային յոգուրտ» մակնշմամբ, տեղեկացնում է «Эхо Кавказа»-ն։ «Իմեդիի» պատրաստած սյուժեն այս թեմայի վերաբերյալ նոր սկանդալ է առաջացրել։ Նյութի ցուցադրման ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

ՍԱՏՄ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

Այսօր Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև: Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի…

Կարդալ ավելին

Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը

Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը: Այս մասին  տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես…

Կարդալ ավելին
1 534 535 536 537 538 572