171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ոլորտային մեր բարեփոխումները լինելու են շարունակական. նախաձեռնության հիմքում՝ անհատական մեքենաներից անցումն է հուսալի և հարմարավետ տրանսպորտային համակարգին», – գրել է նա:
Կարդալ ավելինԲացահայտեք Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղեք միջազգային հանրությանը․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել միասնական կոչով։ «2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ…
Կարդալ ավելինՀուլիսին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ
2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 53 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ «Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 25.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է…
Կարդալ ավելինՀնդկաստանը մոտ 300 մլն դոլար կծախսի հեղեղումների հետեւանքների մեղմման համար
Հնդկաստանը երկու տարվա ընթացքում մոտ 300 մլն դոլար կծախսի ջրային օբյեկտների ընդլայնման եւ դրենաժների կառուցման համար յոթ քաղաքներում, ներառյալ Մումբայը, Չեննաին եւ Բանգալուրը, որպեսզի մեղմի հեղեղումների հետեւանքները եւ պահպանի ջուրը, չորեքշաբթի Reuters-ին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը։ Հեղեղումները հնդկական քաղաքներում տեղի են ունենում յուրաքանչյուր մուսոնի հետ կապված, քանի որ ուրբանիզացիան հանգեցնում է քաղաքային լճերի չորացմանը։ Վերջին տարիներին այդ հեղեղումներին նախորդում է ջրի սուր անբավարարությունը, հատկապես Դելիում եւ Բանգալորում, որտեղ ջրի երբեմնի մեծ պաշարները կրճատվել են։ Տարերային…
Կարդալ ավելինՄաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ. թմրամիջոցներից իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձ է բացահայտվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ. տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիոխւանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ «Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք մանրամասներ, այդ թվում՝ թմրամիջոցի…
Կարդալ ավելինԶախարովա. ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին Հայաստանում որպես կայունության երաշխավորների այլընտրանք չկա
Արեւմուտքի ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, չեն անհետացել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և մանրամասն մեկնաբանություններ ենք տվել այս հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հենց այս տեսանկյունից, այս պարադիգմով է կառուցվելու Մակրոնի հայտարարած այցը Հայաստան»,- նշել է նա։ Նրա խոսքով, Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ «Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք…
Կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը համայնքապետարանին պատճառվել է շուրջ 2.5 մլն դրամի վնաս
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետևանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Նշվում է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին կառուցել է խորքային հոր, որի էլեկտրաէներգիայի բաժանորդը 2009 թվականից հանդիսացել է համայնքապետարանը: Լ. Ա.-ն,…
Կարդալ ավելինՆարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»
Օգոստոսի 21-ին և 26-ին Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»։ «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթև, արագ և էմոցիաներով լի. «Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում և մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչև ամենափոքր բեմական շարժում և ձևավորում, այնպես որ մենք նույնպես անհամբեր սպասում ենք պրեմիերային և, իհարկե, մեր հանդիսատեսի արձագանքին»։ Նոր ներկայացման դերակատարներն…
Կարդալ ավելինՎերջնաժամկետը մոտ է. լրացրե՛ք «Նոր Երևան» համալիրում բնակարանի ձեռքբերման հայտը. Ամիօ բանկ
25․07․2024-ին մեկնարկել է Ամիօ Բանկի և ՄԼ Մայնինգ ընկերության համատեղ նախագիծը, որի շրջանակներում մի շարք շահառու խմբեր և Ամիօ Բանկի ֆիզիկական հաճախորդները կարող են 300 բնակարան ձեռք բերել լավագույն պայմաններով (1քմ-ն` 389 հազար դրամ)։ Դիմելու վերջնաժամկետը 25․08․2024-ն է, հետևաբար պետք է շտապել օգտվել շահավետ առաջարկից։ Մինչև հայտը լրացնելը կարևոր է իմանալ հետևյալ մանրամասները։ Առաջարկից կարող են օգտվել Երևան քաղաքում և մարզերում աշխատող հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները (և´ մասնավոր, և´ պետական)։…
Կարդալ ավելինՄԱՐԱԼԻԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Աղաբաբյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Մարալիկ)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով. – սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված…
Կարդալ ավելին