Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Կարդալ ավելին

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները կարող են անցկացվել Ritz Carlton հյուրանոց-բանտում

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները կարող են անցկացվել Ritz Carlton հյուրանոց-բանտում

Սաուդյան Արաբիան պատրաստվում է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հնարավոր բանակցությունները, որոնք թագավորությունում կքննարկեն ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունները: Հանդիպումը կարող է անցկացվել հանրահայտ Ritz Carlton հյուրանոցում, որտեղ 1918 թվականին կալանքի տակ էին պահվում արքայազները: Բանակցությունների վայրի համար մյուս տարբերակը Ritz Carlton հյուրանոցի դիմաց տեղակայված թագավոր Աբդել Ազիզի կենտրոնն է, գրում է РИА Новости-ն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպելու ծրագրերի մասին։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար, պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Էր Ռիադ՝…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Փետրվարի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4588 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 288 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 733, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 292, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 293, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 85 և 1675 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 300-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին

Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը․ ձերբակալվածների պահման վայրերը պետք է գործեն միջազգային չափանիշներին համապատասխան

Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը․ ձերբակալվածների պահման վայրերը պետք է գործեն միջազգային չափանիշներին համապատասխան

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է և խնայված գումարով համակարգի բարելավումը։ Փետրվարի 17-ից դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը։ Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն այս պահին արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։ Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» ՄԱՆԿԱՊՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» ՄԱՆԿԱՊՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։   Մասնավորապես՝ – խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի  պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, – խոհանոցի առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն, – լվացարանի տակի դարակաշարը, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը  և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Համընդհանուր հայտարարագրում․ սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները»: «Համակարգի իմաստն այն է,…

Կարդալ ավելին

39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր(Տեսանյութ)

39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Ամոջ գյուղի 39-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները և Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 39-ամյա տղամարդու բնակության վայր։ Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը իրավապահներին է ներկայացրել 15 փաթեթ՝ լցված մոտ 40 գրամ մարիխուանայով և մոտ 61 գրամ կանեփի սերմերով։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է այգում աճեցրած կանեփից, իսկ սերմերը պահել է հետագայում ցանելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը…

Կարդալ ավելին

 «Երկրում սանիտարական վիճակը միջինից բարձր է. Մենք սպառողին օգնում ենք  անկախ օրվա ժամից՝ ցերեկ լինի, թե՝ գիշեր». ԱՇՈՏ  ՍԱՀԱԿՅԱՆ

 «Երկրում սանիտարական վիճակը միջինից բարձր է. Մենք սպառողին օգնում ենք  անկախ օրվա ժամից՝ ցերեկ լինի, թե՝ գիշեր». ԱՇՈՏ  ՍԱՀԱԿՅԱՆ

Հանրապետությունում զգալի աշխատանքներ է իրականացնում «Երմիք» կազմակերպությունը:Ինչպես հայտնի է սանիտարահիգենիկ վիճակի պահպանման և անցանկալի համաճարագներից խուսափելու նպատակով   ՀԱԿ-ն է (Համաշխարհային առողջապահական կազմակերպություն) տարեկան միլիոնավոր դոլարներ է  փոխանցում աշխարհում  առողջապայության պահպանման նպատակով:Սակայն մեր երկրում տեղական (լոկալ)  բնույթ է կրում վնասատուներից, կրծողներից  ու  զանազան   միջատներից ազատվելու  գործընթացը: Այդ նպատակով  երկար տարիներ շարունակ, մեծածավալ մասնագիտական աշխատանքներ է  իրականացնում  ոլորտի առաջատար, հասրակության մեջ վստահություն և  բարի համբավ վաստակած  «Երմիք» ՍՊԸ:       Կրծողներից, ինչպես նաև տարբեր վնասակար միջատներից ու սողացող…

Կարդալ ավելին

Բայրամովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակի մասին

Բայրամովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակի մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային հաղորդակցության և այլ ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։  

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 627