«ԷԿՈՏՈՄԱՏՈ»–ն կընդլայնի արտադրությունը. նախատեսվում է ավելացնել նոր աշխատատեղեր. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ(Տեսանյութ, ֆոտոներ)

«ԷԿՈՏՈՄԱՏՈ»–ն կընդլայնի արտադրությունը. նախատեսվում է ավելացնել նոր աշխատատեղեր. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ(Տեսանյութ, ֆոտոներ)

«progressarmenia.com»-ը  և «Զրույց» լրատվականը   հանդիպեց հանրապետության ամենահայտնի՝  Գողթ  համայնքում գործող  «Էկոտոմատո» ընկերությանը, որը տարածաշրջանում միակն է վարդերի ջերմոցային հատընտիր արտադրությամբ:«Այսպիսի վարդեր ոչ մի տեղ չեն աճում, պրեմիում կարգի վարդեր աճում են միայն Էկվադորում, սակայն դրանք բավականին թանկ արժեն»։ Այդ  մասին մեր հետ զրույցում ասաց, կազմակերպության պատասխանատու ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ, ով  նաև ներկայացրեց   կազմակերպության ձեռքբերումները  և  անելիքները: -Պարոն Սմբատյան ի՞նչպիսին էր  կազմակերպության նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները: -Մենք հնարավորինս  ամեն բան իրականացնում ենք,  որ նորմալ ընթանա մեր կազմակերպության…

Կարդալ ավելին

Արտաշատի համայնքապետը հարյուրավոր գրքեր է նվիրել համաքաղաքացիներին

Արտաշատի համայնքապետը հարյուրավոր  գրքեր է  նվիրել համաքաղաքացիներին

«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն Հայաստանում 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օրվա խորհրդին համահունչ` գրքեր եմ նվիրել անցորդներին ու շնորհավորել թումանյանական տոնի առթիվ։ Մեծ Լոռեցու ծննդյան օրը կարևորում ենք ընթերցանության խորհրդով, նրա «աչքի պես պարզ և աչքի պես բարդ» ստեղծագործությունները սիրելի են բոլոր սերունդների համար»,-այդ մասին գրում է Արտաշատի համայնքապետ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ իր ֆեսբուքյան գրառման մեջ: Այսօր  Արտաշատի համայնքապետն ու աշխատակիցները  գրքեր նվիրեցին  համայնքում  շրջող քաղաքացիներին։ Ավանդական դարձած ակցիայի շրջանակում…

Կարդալ ավելին

 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ  ՎԵՐԱՑՎԵԼ Է

 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ  ՎԵՐԱՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգայց անհատ ձեռնարկատեր Արկադի Միրիջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, Կողբ բնակավայր)։   Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

 «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

 «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգայց «Դուստր Մարիաննա»  ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման կետի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ճամբարակ)։ Խախտումներ չեն արձանագրվել։ Կաթի մթերման կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

Շնչառական հիվանդությունների սեզոնային աճը թաքցրել է թռչնագրիպով մարդկանց վարակման դեպքերը. CDC

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) մասնագետները հայտնաբերել են H5N1 թռչնագրիպի վիրուսի թաքնված տարածում մարդկանց շրջանում։ Միտումը քողարկվել է շնչառական վարակների սեզոնային աճով եւ տուբերկուլյոզի վերադարձով: Հաշվետվությունը հրապարակվել է հաստատության պաշտոնական կայքում։ Զեկույցի համաձայն՝ H5N1-ը հայտնաբերվել է խոշոր եղջերավոր անասունների հետ աշխատած երեք անասնաբույժների մոտ։ Երկու դեպքում էլ վարակի աղբյուրը պարզ չէր։ Ընդ որում՝ անասնաբույժներից եւ ոչ մեկը գրիպի նման ախտանիշներ չի ունեցել: Չի գրանցվել նաեւ մարդուց մարդուն հարուցչի փոխանցում: Վարակները հայտնաբերվել են հակամարմինների թեստերի միջոցով 46 նահանգների 150 անասնաբույժների մոտ, ինչը ցույց է տալիս, որ վիրուսը տարածվում է հայտնի բռնկումների սահմաններից դուրս: Փորձագետներն ընդգծել են, որ վարակի շատ դեպքեր անհայտ են մնում։ «Եթե վիրուսը տարածվում է ավելի հաճախ, քան հայտնաբերվում է, մենք վտանգում ենք բաց թողնել մուտացիաները, որոնք կհեշտացնեն փոխանցումը մարդկանց միջեւ»,- ասել է Նեբրասկայի համալսարանի հետազոտող Լորեն Սաուերը: Նեւադայում H5N1-ով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է անցյալ շաբաթ՝ ԱՄՆ-ում դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 68-ի: Նահանգում նաեւ հայտնաբերվել է վիրուսի նոր շտամ՝ D1.1, որը կարող է ավելի լավ հարմարվել կաթնասունների բջիջներին: Կովի կաթի միջոցով H5N1-ի փոխանցումը փորձնականորեն հաստատվել է, ինչն անհանգստացրել է մասնագետներին։ Փորձագետները կոչ են անում մարդկանց ձեռնարկել նախազգուշական միջոցներ՝ խուսափել վայրի կենդանիների հետ շփումից, անասունների հետ աշխատելիս օգտագործել պաշտպանիչ միջոցներ եւ ուշադիր լինել հիվանդության նշանների նկատմամբ:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը  Հայաստանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Հայաստան են ներթափանցելու տաք և ցուրտ օդային հոսանքներ։ «Այսօրվա օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք, փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում»,- գրել է նա։ Ավելի վաղ ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և…

Կարդալ ավելին

«Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է»․ Ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը

«Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է»․ Ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը

Ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են արել․ «Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արեւմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր: Հանդիպումին ՍԴՀԿ-էն կը մասնակցէին Միհրան Խաչատուրեան (ատենապետ), Ռուբէն Մուղալեան և Գրիգոր Մոլոյեան, ՀՅԴ-էն՝ Կարօ Մատէնլեան (ատենապետ), Տարօն Տէր Խաչատուրեան…

Կարդալ ավելին

Երևանում ապրելու արժեքն ավելի բարձր է, քան Մոսկվայում. Numbeo

Երևանում ապրելու արժեքն ավելի բարձր է, քան Մոսկվայում. Numbeo

Ապրելու արժեքի ինդեքսով Երևանը զբաղեցրել է 179-րդ հորիզոնականը։ Դրա մասին հայտնում է Numbeo-ի՝ կյանքի արժեքի և որակի աշխարհի ամենամեծ բազան: Ստամբուլը զբաղեցրել է 177-րդ հորիզոնականը (դա նշանակում է, որ այստեղ գները Երևանի համեմատ շատ ցածր չեն): Վարկանիշում Մոսկվան զբաղեցրել է 210-րդ հորիզոնականը, Թբիլիսին՝ 222-րդ, Բաքուն՝ 256-րդ։ Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Ցանկում ներառվել են աշխարհի խոշորագույն քաղաքներից 327-ը։

Կարդալ ավելին

ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նարտաևայի և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊԳԿ-ՍԱՏՄ համագործակցության հեռանկարները, ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթությունները սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և բուսանիտարիայի ոլորտներում։   Հյուրերի կողմից ներկայացվել են մեր երկրում այդ միջազգային կազմակերպության կողմից իրականացվող առանցքային՝ հակամանրէային կայունության հսկողությանը և կանխարգելմանը, թունաքիմիկատների կառավարմանը, կենդանիների առողջությանն ու սննդամթերքի…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 628