Սևանա լճի օրը հաստատվել է 1999 թ․ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք։ Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ էկոհամակարգ է, որի համար բնորոշ է բացառիկ կենսաբազմազանությունը։ Սևանի ջրհավաք ավազանի միասնական էկոհամակարգը զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 17%-ը։ Կեղտաջրերի…
Կարդալ ավելինՄԻՊ-ը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները: «Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման ու…
Կարդալ ավելինԵրբ կմեկնարկի ուսումնական տարին
Նոր ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը որոշում է ստորագրել: «2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար»,- ասված է նախարարի հրամանում:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`օգոստոսի 25-ին, 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդն ազատվել է արգելանքից, բայց նրան մեղադրանք է ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդը արգելանքից ազատ է արձակվել, սակայն` կշարունակվի հետապնդման ենթարկվել: Այսօր «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎ-ում պահվող տարեց տղամարդուն, սակայն ՁՊՎ-ում հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Տարեց տղամարդը, պարզվել է, ազատվել է արգելանքից: ՔԿ-ից հայտնել են, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել: Հիշեցնենք,…
Կարդալ ավելինԶախարովա. Ռուսաստանը նոտա է ուղարկել Պավել Դուրովին հասանելիության պահանջով
Ռուսաստանը նոտա է ուղարկել գործարար Պավել Դուրովի նկատմամբ հասանելիություն ապահովելու պահանջով, սակայն Փարիզըշ նրա ֆրանսիական քաղաքացիությունն է հիմնական համարում ՌԻԱ Նովոստիին է ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հասանելիության պահանջով նոտա է ուղարկվել։ Բայց նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, որը Ֆրանսիան ընկալում է առաջնային»,- ասել է նա: Դուրովը դատարանի առաջ կկանգնի Ֆրանսիայում։
Կարդալ ավելին«Գիտելիքը ուժ է» բազմակի ինտելեկտի տեսության վրա հիմնված ծրագրի առաջին փաթեթը
Գիտելիքը ուժ է, զարգացած երեխան լուսավոր ապագա … Մեկնարկեց «Գիտելիքը ուժ է» բազմակի ինտելեկտի տեսության վրա հիմնված ծրագրի առաջին փաթեթը, որը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար։ Առաջինը փուլը դերառում է թվով 64 անգլերեն դաս։ Բացման արարողությանը ներկա են ավելի քան 33 մանկապարտեզների տնօրեններ, մի քանի տասնյակ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԿԻՊ կրթության և վերապատրաստման կենտրոնը Հայաստանում զբաղվում է կրթական նոր ավելի արդյունավետ ծրագրերի մշակմամբ: Կենտրոնի նպատակն է լուծել կրթական ոլորտի արմատական խնդիրները։ Կրթության և վերապատրաստման…
Կարդալ ավելինՊետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր…
Կարդալ ավելինՍեւանա լճի մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում․ անհրաժեշտ է շտապօգնություն։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին դուրս է բերվել ափ․ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․ Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։
Կարդալ ավելին