Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրինական ագրեսիվ պատերազմը և վճարի Ուկրաինային պատճառված վնասի համար։ Դրա մասին ասված է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով կազմված հայտարարության մեջ։ «Համաշխարհային բանկի տվյալներով՝ նշված վնասը գերազանցում է 486 միլիարդ դոլարը։ Մենք շարունակում ենք դիտարկել բոլոր հնարավոր օրինական ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանին հնարավոր կլինի հարկադրել կատարելու այդ վճարումները», – նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Կարդալ ավելինՔարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը, ինչպես խոստացվել էր, շահագործվել է երեկ երեկոյան։ Հայտնում են Լոռու մարզպետարանից: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայր, որտեղ շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ արվում է հնարավորը…
Կարդալ ավելինՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության
Պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասների համար զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28, ինչպես նաև 010 294537 հեռախոսահամարներով կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ:
Կարդալ ավելինԲարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ
ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ տեղում ծանոթանալու նախատեսվող աշխատանքներին: Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից նախաձեռնվել են Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Սահմանված կարգով թե՛ եկեղեցու, թե՛ որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը ներկայացվել են լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Այցի շրջանակում տեղում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են եկեղեցու և որմնանկարի վերականգնման վերաբերյալ առաջացած հարցերը։ Ներկայում հուշարձանում տեղի են ունենում վերականգնման նախապատրաստական աշխատանքներ։ Որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում…
Կարդալ ավելինԻշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն
Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն” Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանական բերետները հարձակվել էին կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելով ներխուժել գրասենյակի տարածք և դիմադրության հանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահին, ապօրինի բերման ենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների: Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է…
Կարդալ ավելինՉափից շատ սպիտակուցային սալիկներ ուտելը կարող է վնասակար լինել երիկամների համար. Daily Mail
Սպիտակուցի սալիկների և շեյքերի չափից ավելի օգտագործումը կարող է մեծացնել ատամների քայքայման վտանգը և վատթարացնել երիկամների աշխատանքը: Այս մասին Daily Mail-ին հայտնել են բրիտանացի ատամնաբույժ Ռաջի Մունջալը եւ ուրոլոգ Բհասկար Սոմանին։ Մունջալը բացատրեց, որ շիճուկի սպիտակուցի համը բարելավելու համար (սպիտակուցային սալիկների և շեյքերի հիմնական բաղադրիչը), հաճախ շիճուկի սպիտակուցի արտադրանքին մեծ քանակությամբ շաքար են ավելացնում: Ատամնաբույժի խոսքով՝ նման մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել ատամի կարիեսի առաջացման վտանգը այնպես, ինչպես ամեն օր շոկոլադ ուտելը։ Շատ մարդիկ…
Կարդալ ավելին«Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է». Ժաննա Անդրեասյան(ֆոտոներ)
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ երեկ Գորիսում տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում,…
Կարդալ ավելինԻրազեկման նոր աշխատանքներ արցախցիների մասնակցությամբ
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է ՝«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմում իմ որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով: Աշխատանքային խումբն իրազեկման աշխատանքներ է իրականացրել Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան խոշորացված համայնքներում: Հերթական իրազեկման այցով աշխատանքային խմբի հետ և…
Կարդալ ավելին«Կին – Woman – Das Mädchen – La Femme». բացառիկ համերգ-ներկայացում՝ կնոջ մասին
«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին – Woman – Das Mädchen – La Femme»։ Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։ Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված են …
Կարդալ ավելինԵՄ ութ երկրների արտգործնախարարները պահանջել են սահմանափակել ՌԴ դիվանագետների տեղաշարժը. Politico
Եվրամիության ութ երկրների արտաքին գործերի նախարարները պահանջել են եվրոպական երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ մտցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով այն նամակին, որն ուղարկվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ «Մենք կարծում ենք, որ ԵՄ-ը պետք է խստորեն սահմանափակի ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժը միայն հավատարմագրման պետության տարածքով»,- նշվել է նամակում։ Պարբերականի տեղեկացմամբ՝ այսպիսի պահանջով հանդես են…
Կարդալ ավելին