Ռուսաստանը շահագրգռված է Մոսկվայի դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ելնելով նրանից, որ վերջին տարիներին մեր շփումները բարձրագույն՝ քաղաքական և խորհրդարանական մակարդակներում, զարգացել են կայուն ու բավականին ինտենսիվ կերպով։ Մենք շահագրգռված ենք դրանում։ Հայաստանը մեր դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը։ Տեսնում ենք, թե որքան բարդ է դասավորվում իրավիճակը Հարավային Կովկասում», – ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ «Մեր փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են այն որոշումների…
Կարդալ ավելինՀատուկ ռազմական գործողությունը ԽՍՀՄ-ի ապաշնորհ փլուզման արդյունք է. Մեդվեդև
«Իր բնույթով հատուկ ռազմական գործողությունը գաղութային պատերազմ չէ, այլ ինքնապաշտպանության ակտ»,- գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Այս հակամարտության մասնակիցների սոցիալական կազմը, ցավոք, թույլ է տալիս այն բնութագրել որպես քաղաքացիական պատերազմի փոխարկված ձև, որը ծնվել է ԽՍՀՄ-ի ապաշնորհ փլուզումից։ Վաշինգտոնի ռազմական ակտիվությունը Վենեսուելայում, Իրանում կամ Գրենլանդիայում, հավանաբար, այդ բնութագրերից ոչ մեկը չունի։ Անկախ նրանից, թե որքան է ներկայիս ամերիկյան վարչակազմը հորջորջում միջազգային իրավունքը պահպանելու իր դժկամության մասին, նման մոտեցումները չպետք է բառացիորեն ընդունվեն։ Ինչպես…
Կարդալ ավելինսիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ` ՓԵՏՐՎԱՐԻ 6-ից մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ը
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում ՝ ի պատասխան Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների բողոքի, հայտնում ենք, որ, Կառավարության որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ս.թ. ՓԵՏՐՎԱՐԻ 6-ից մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ը։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար 550 տոննա չափաքանակ է սահմանվել։ Պայմանագրերը կնքման ընթացքում են։ Հորդորում ենք որսի գործընթացն իրականացնել սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելինՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր
Փետրվարի 2-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պահեստավորում և իրացնում է տարբեր մակնշումներով կեղծ օղիներ և գունավոր խմիչքներ։ Ժամը 13.40-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Բյուիկ» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու…
Կարդալ ավելինAMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
Amio Bank-ը շարունակաբար զարգացնում է AMIO Mobile հավելվածը՝ դարձնելով օգտատերերի փորձառությունն ավելի հարմարավետ։ Հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել բանկային գործարքները ցանկացած վայրից: Նույնիսկ բանկի հաճախորդ դառնալու համար մասնաճյուղ այցելելու կարիք չկա․ հավելվածում ներդրված է արագ և պարզ գրանցման գործընթաց, որի շնորհիվ կարելի է միանգամից անցնել նույնականացում և դառնալ բանկի հաճախորդ։ Ի դեպ, 2025 թվականի հուլիսի 1-ից Amio Bank-ի նոր հաճախորդները ամեն ամիս ստանում են 5% քեշբեք իրենց քարտերով ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝…
Կարդալ ավելինՀայտարարություն․ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Օրենքի համաձայն՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով վերջիններս ծանուցվելու են ՀՀ սահմանային անցակետերում՝ ՀՀ մուտքի կամ ելքի ժամանակ։ Տեղեկացնում ենք նաև, որ օտարերկրացու տվյալները ներբեռնվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները
Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները: ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով երեխաներին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության և աշխատանքային իրավունքների, ինչպես նաև առցանց միջավայրում երեխայի անվտանգության վերաբերյալ հարցեր: Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի…
Կարդալ ավելինԳրավե Գրուպի և Ցե-Կվադրատ Ներդրումային խմբի կողմից ԼԻԳԱ Ինշուրանս-ի 100% բաժնետոմսերի ձեռքբերումը
ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի հունվարի 30-ին հաստատել է «ԼԻԳԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը Գրավե Գրուպի (GRAWE Group) և Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի (C-Quadrat Investment Group) կողմից: Այս գործարքը մեծ հնարավորություն է ստեղծում ապահովագրական ոլորտում որակական առաջընթացի համար՝ սահմանելով նոր ուղենիշեր կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, անդերրայթինգի և վնասների կարգավորման ուղղություններով, ինչպես նաև ձևավորելով կյանքի ապահովագրության ներդրման ու զարգացման կարևոր նախապայմաններ Հայաստանում։ Հեղինակավոր միջազգային ներդրողների մուտքն ապահովագրական շուկա վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ բարձր վստահության,…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են…
Կարդալ ավելին«Ձեր օրինակը տեսանելի դարձնել». Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան, մարզաձևում ունեցած նրանց նվաճումները: Նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզիկներին՝ մասնավորապես նշելով. «Օլիմպիական…
Կարդալ ավելին









