Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել: Կադրերում երեւում է, որ մի տղամարդ, ով երեխայի հետ քայլում էր փողոցով, վիճաբանության մեջ է մտել անցորդներից մեկի հետ։ Վերջինս քայլել է եւս երեք հոգու ուղեկցությամբ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի: Տեսանյութի վերջում երեւում է, թե ինչպես է տղամարդը ձեռքերով սրբում աչքերը։ Հավանաբար խմբի անդամներից մեկը թքել է երեխայի հետ քայլող տղամարդու վրա։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մամուլի քարտուղար Աղան Գոգչյանը NEWS.am -ի թղթակցի հետ…

Կարդալ ավելին

Իսրայելի պաշտպանության նախարարը երկար պատերազմ է կանխատեսում և սպառնում Հեզբոլլահին

Իսրայելի պաշտպանության նախարարը երկար պատերազմ է կանխատեսում և սպառնում Հեզբոլլահին

Մեզ սպասվում են երկարատեւ մարտեր, սա բոլորովին այլ պատերազմ է, այն տարբերվում է նախկինում տեղի ունեցածից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովի նիստում, հայտնում է Today in Israel-ը։ «Ով սպանել կամ առևանգել է ավելի քան 1500 Իսրայելի քաղաքացիների, երեխաների, կանանց, չի կարող շարունակել գոյություն ունենալ: Մենք հարվածելու ենք թունելներին ու բունկերներին, կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին: Մենք այնքան կհարվածենք, որ ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերականգնվել»: Եթե ​​«Հեզբոլլահի» առաջնորդ Նասրալլահը սխալվի, նա…

Կարդալ ավելին

Փաշինյանը ԵԽԽՎ հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել Արցախի հայաթափման հետևանքով ստեղծված իրավիճակը

Փաշինյանը ԵԽԽՎ հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել Արցախի հայաթափման հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված…

Կարդալ ավելին

Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն» շոուից հետո Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման. ԱԳՆ խոսնակ

Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն» շոուից հետո Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման. ԱԳՆ խոսնակ

Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն շոուից հետո։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Նա մեջբերել է Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունը՝ «Ես անմեղ եմ»: Նշենք, որ Բաքվում այսօր ավարտվեց ադրբեջանցիների կողմից առեւանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը, որով նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա առեւանգվել է այս…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջինը բանկային շուկայում SatisfAI-ի միջոցով մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջինը բանկային շուկայում SatisfAI-ի միջոցով մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով  առաջինը Հայաստանի բանկային համակարգում մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։ Կարևորելով հաճախորդների դրական փորձառության շարունակական բարելավումը և շուկայում լավագույն ծառայությունների մատուցումը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները ցանկացած մասնաճյուղում կատարված գործարքի ավարտից հետո այսուհետ կստանան ՍՄՍ-հաղորդագրություն` Բանկից ստացած տպավորությունը 0-ից 10 սանդղակով  գնահատելու նպատակով: NPS հարցումը սպասարկման ոլորտում լայնորեն տարածված և ընդունված մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և բավարարվածության աստիճանը պարզելու համար: Հասկանալով…

Կարդալ ավելին

Պուտինը դեռ հայտարարություն չի արել 2024թ. ընտրություններին իր մասնակցության մասին. Պեսկով

Պուտինը դեռ հայտարարություն չի արել 2024թ. ընտրություններին իր մասնակցության մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որեւէ հայտարարություն չի արել 2024թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, ընտրարշավը դեռ չի հայտարարվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ «Ռոյթըր» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պուտինն իբր արդեն որոշում կայացրել է 2024թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ «Պուտինը ոչ մի հայտարարություն այս հաշվով դեռ չի արել։ Ընտրարշավն ինքն էլ դեռ պաշտոնապես հայտարարված չէ»,- ասել է Պեսկովը։

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմել է 402.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.44 դրամ (աճել է 4.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.59 դրամ (աճել է 8.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-401 դրամով, վաճառվում է 406-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-429 դրամով,…

Կարդալ ավելին

2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև. ԱՍՀ նախարար

2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև. ԱՍՀ նախարար

2024 թվականի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև: Այդ մասին Ազգային ժողովում ԱՍՀՆ-ի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումները ներկայացնելիս ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը: «Այլևս մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի 1 տարվա արժեքը: Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները: Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը: Բացի դրանից՝ մենք ավագ…

Կարդալ ավելին

Ղարաբաղցի փախստականների բնակարանաշինության ծրագրին մոտ 4 մլրդ դրամ կհատկացվի

Ղարաբաղցի փախստականների բնակարանաշինության ծրագրին մոտ 4 մլրդ դրամ կհատկացվի

2024 թվականին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է մոտ 4 միլիարդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանաշինության ծրագրին։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 6-ին 2024 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նրա խոսքով` 2 մլրդ դրամի պետական ​​աջակցություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի առանձին բնակավայրերից տեղահանված 4032 ընտանիքի համար բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական ​​բնակարանների կառուցման ծրագիրը շարունակելու համար։…

Կարդալ ավելին

2024-ին սոցիալական պաշտպանության ծրագրերին հատկացված միջոցների 62.4%-ը կհատկացվի կենսաթոշակային ծրագրերին

2024-ին սոցիալական պաշտպանության ծրագրերին հատկացված միջոցների 62.4%-ը կհատկացվի կենսաթոշակային ծրագրերին

2024 թվականին սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման համար նախատեսված միջոցների 62,4%-ը կհատկացվի կենսաթոշակային ծրագրերին։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 6-ին 2024 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ 2024 թվականին սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների 62,4 տոկոսը կուղղվի կենսաթոշակային ծրագրերին։ «Ընդ որում, 14,4 տոկոսը կուղղվի սոցիալական ապահովությանը, 8,8 տոկոսը՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, 4 տոկոսը՝ սոցիալապես անապահով խավերի աջակցությանը»,- ասաց…

Կարդալ ավելին
1 410 411 412 413 414 667