Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար

Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը՝ աշխատակիցների գործողումների նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի  օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։ Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատաեսված գումարները…

Կարդալ ավելին

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է շարունակել եւ ունենալ «Ակադեմիական քաղաք» կանգառը. Փաշինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է շարունակել եւ ունենալ «Ակադեմիական քաղաք» կանգառը. Փաշինյան

Մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել եւ ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, հետագայում նաեւ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Կստացվի, որ այդ պարագայում կունենանք մետրոյի շրջանաձեւ երթեւեկությունը: Այսինքն մեզ հայտնի «վերջին կանգառ» հասկացությունը, ըստ էության, կարող է վերանալ եւ գնացքները կամ հակադարձ շարժումով, կամ նույն շարժումով կշարունակի իր ընթացքը»,-ասաց նա:

Կարդալ ավելին

Ադրբեջանի ականային քարոզչությունը Հայաստանի դեմ

Ադրբեջանի ականային քարոզչությունը Հայաստանի դեմ

Հոկտեմբերի 12-13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է ականների զոհերին նվիրված ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է «Gilavar Foto Klubu» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» և Չեխիայում գործող ադրբեջանական «Կրակի երկիր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: «Ոտքերը սեղմում են կոճակը» խորագրով երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում (Staromestske namesti) և Չեխիայի Հանրապետության հրապարակում (Namesti Republiky)։ Նախագծի ղեկավար Ռաշադ Մեհդիևն ասել է, որ «երկօրյա ցուցահանդեսների ընթացքում հազարավոր մարդիկ մանրամասն տեղեկություններ են…

Կարդալ ավելին

36-ամյա տղամարդու մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին․ չուշացավ դեպքի բացահայտումը(Տեսանյութ)

36-ամյա տղամարդու մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին․ չուշացավ դեպքի բացահայտումը(Տեսանյութ)

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. Հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը: Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու գործին միացան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների…

Կարդալ ավելին

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով

Ամիօ բանկը մեկնարկել է հատուկ ակցիա: Հոկտեմբերի 15-ից սկսած դեպի ԱՄՆ դոլարով և Եվրոպա եվրոյով միջազգային փոխանցումների համար կգործեն բացառիկ սակագներ. ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում, առանց փոխանցման գումարի սահմանափակման, գործում է սակագին՝ 0.1%, նվազագույնը՝ 6000 դրամ, առավելագույնը՝ 40,000 դրամ Մինչև 10,000 Եվրո (ներառյալ) փոխանցումների համար գործում է սակագին  6000 դրամ Ամիօ բանկի միջազգային փոխանցումները կատարվում են` արագ առանց փոխանցված գումարից որևէ պահումների մինիմալ տվյալների ներկայացմամբ և այժմ արդեն բացառիկ սակագներով Ակցիան գործում է ֆիզիկական, իրավաբանական…

Կարդալ ավելին

«Ռոսպոտրեբնադզորը» պատմել է Հայաստանում գրանցված կենսաբանորեն ակտիվ հավելումների առգրավման մասին

«Ռոսպոտրեբնադզորը»  պատմել է Հայաստանում գրանցված կենսաբանորեն ակտիվ հավելումների առգրավման մասին

«Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) շուկայում, շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ արտադրանք։ Այս մասին լրագրողներին հայտնել են վերահսկիչ գերատեչության մամուլի ծառայությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգի իրականացման ժամանակ հայտնաբերել է 48 սննդային ԿԱՀ-եր, որոնք չեն համապատասխանել Մաքսային միության կազմած իրավունքի ակտերի պարտադիր պահանջներին, գրանցված Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից, ինչը ռիսկեր է առաջացնում շրջանառության մեջ անվտանգ արտադրանքի համար»,- նշված է հաղորդագրությունում։ Նշվել է, որ «Ռոսպոտրեբնադզորը» ստեղծել է աշխատանքային խումբ,…

Կարդալ ավելին

2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում, մասնավորապես, սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն տարածվելու է բոլոր մարզերի վրա: Բացի այդ, սահմանվել է, որ…

Կարդալ ավելին

Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով՝ մինչեւ 2025-ի դեկտեմբերի 31-ը

Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով՝ մինչեւ 2025-ի դեկտեմբերի 31-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց եւս մեկ տարով երկարաձգել Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց (արցախցիների) կարգավիճակը՝ մինչև  2025 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ: Բացի այդ, նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում 070 ծածկագրով անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրման ժամկետը սահմանված է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ներկայումս  070 ծածկագրով անձնագիրը և փախստականի վկայականը Հայաստանից դուրս գալիս և…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնը Հայաստանում

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնը Հայաստանում

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝…

Կարդալ ավելին

7 օրում կորոնավիրուսի 55 դեպք է գրանցվել. շրջանառվում է է օմիկրոնի GN1 ենթատեսակը

7 օրում կորոնավիրուսի 55 դեպք է գրանցվել. շրջանառվում է է օմիկրոնի GN1 ենթատեսակը

Հայաստանում կոնորավիրուսի որոշակի ակտիվություն է նկատվում. վերջին 7 օրում արձանագրվել է 55 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ 8 դեպքով է ավելի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերջին 14 օրվա ընթացքում գրանցված 102 դեպքը մի քանի անգամ քիչ է, այդ թիվը նախորդ տարի 474 է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կորոնավիրուսի դեպքերի շուրջ 71 տոկոսը 18-ից բարձր տարեկանների մոտ, շրջանառվում է օմիկրոնի GN1 ենթատեսակը:  Հոկտեմբերի 15-ի դրությամբ…

Կարդալ ավելին
1 32 33 34 35 36 565