ԱԺ-ն դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կհրավիրի. Օրակարգում 3 հարց է

ԱԺ-ն դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կհրավիրի. Օրակարգում 3 հարց է

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կգումարի: Նման որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան 2 անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին: Օրակարգում ներառված հարցերը գտնվում են ԱԺ շրջանառության փուլում։ Օրակարգային երկու հարց չէին կարող ներառվել դեկտեմբերի 5-ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկմանև ընդունման հրատապությունը հաշվի առնելով,  առաջարկվում է…

Կարդալ ավելին

Կառավարության նիստն սկսվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով

Կառավարության նիստն սկսվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստը սկսեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով: «Այսօր դեկտեմբերի 7-ին, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ: Խնդրում եմ նախ հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո բոլորը ոտքի կանգնեցին:

Կարդալ ավելին

ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձաբար կճանաչվեն

ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձաբար կճանաչվեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը, որով ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձ կճանաչվեն։ Համաձայնագրով նախատեսվում է անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման միջոցառումների համալիրի արագացված ձևավորում, ներառյալ՝ էլեկտրոնային թվային ստորագրության և բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հարցերը: «Այսպիսով` ԵԱՏՄ անդամ–պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ–պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ»,– նշված է…

Կարդալ ավելին

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց Արարատ Գրիգորյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ այսօր՝ կառավարության նիստում Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Կոլյա Միքաելյանը: Նշենք, որ Միքայելյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։ Հիշեցնենք` Գրիգորյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել 2019թ. hոկտեմբերի 31-ին։

Կարդալ ավելին

Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին. Օ’Բրայեն

Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին. Օ’Բրայեն

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բաքու կատարած այցին։ «Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար»,- գրել է Օ՛Բրայանը։

Կարդալ ավելին

ԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին

ԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին

ԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են  դեկտեմբերի վերջին ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսանդր Պանկինը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եթե մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ապա դա ըստ էության ստանդարտ համաձայնագիր է ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, որը վերաբերելու է երկու կողմերի համար ապրանքների որոշակի հավաքածուի։ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում դեկտեմբերի վերջին։ Փոխնախարարը չի նշել, սակայն, թե ով է…

Կարդալ ավելին

Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը

Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը՝ ասելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պահպանի հսկողությունը պատերազմից հետո Գազայի հատվածի զինաթափման վրա։ «Գազան պետք է զինաթափվի. Եվ կա միայն մեկ ուժ, որը կարող է դա ապահովել, և այդ ուժը Իսրայելի պաշտպանության բանակն է»,- ասել է Նեթանյահուն: «Ոչ մի միջազգային ուժ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- ասաց նա։ «Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այլ վայրերում, որտեղ…

Կարդալ ավելին

Եղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ՝ Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը մասնակցելու

Եղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ՝ Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը մասնակցելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի դեկտեմբերի 7-8-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք «The Universality of the International Criminal Court: On the importance of…

Կարդալ ավելին

Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով

Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Այս մասին հայտնում է Interfax-Azerbaijan-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարարները դրական են գնահատել վերջին ամիսներին կայացած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները։ «Արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և կապի միջանցքների զարգացման ծրագրերը, նշել են Իրանի տարածքով Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 403.10  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.94 դրամ (նվազել է 1.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.87 դրամ (նվազել է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-403 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-434 դրամով,…

Կարդալ ավելին
1 388 389 390 391 392 670