ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի բնակիչների համար սննդի առաջին օդային մատակարարումը

ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի բնակիչների համար սննդի առաջին օդային մատակարարումը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Գազայի բնակիչներին պարենային մատակարարումների  առաջին օդային փոխանցումը, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները: Նշվում է, որ երեք C130 ինքնաթիռներով այսօր առավոտյան Գազա են հասցրել 66 պարենային փաթեթներ, որոնցում եղել է մոտ 38,000 պարենամթերք։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մարդասիրական օգնությունը կուղարկի Գազայի հատվածի բնակիչներին։  

Կարդալ ավելին

Թուրքիան եւ Հայաստանը որոշում են կայացրել անցկացնել հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումը. ԶԼՄ

Թուրքիան եւ Հայաստանը որոշում են կայացրել անցկացնել հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումը. ԶԼՄ

Թուրքիան եւ Հայաստանը որոշում են կայացրել անցկացնել հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումը, օրն ու տեղը կհամաձայնեցվեն, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սարդար Քըլըչը։ «Կլինի հանդիպում, մենք որոշում ենք ընդունել։ Օրվա եւ տեղի մասին կկողմնորոշվենք»,- ասել է Քըլըչը։ Մինչ այդ Քըլըչը «Խաղաղություն, զարգացում եւ կապեր Հարավային Կովկասում» պանելում ունեցած ելույթի ընթացքում, որը տեղի է ունեցել Անթալիայում, Դիվանագիտական ֆորում-2024-ի շրջանակում, հայտնել էր, որ Թուրքիայի եւ Հայաստանի բանագնացները կարող են…

Կարդալ ավելին

Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով

Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով

Ռուսաստանը հետեւում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին եւ նկատի կունենա դրանք՝ պլանավորելով սեփական գործնական քայլերը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Նա հայտնել է Երեւանի եւ Բաքվի միջեւ կարգավորման անայլընտրանքայնության մասին՝ որպես Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիմք։ Նրա խոսքով՝ Երեւանում վերջին ամիսներին հնչում են Մոսկվայի հասցեին ինվեկտիվներ Հայաստանի համար անհաջող Ղարաբաղյան հակամարտության սրման ադրյունքների պատճառով։ «Այն հայտարարությունները, որոնք հնչում են ամեն օր…

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7  աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝   մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ, մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-5-ին և ցերեկը, և գիշերը աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝  4-7  աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 2-ի ցերեկը, 3-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների…

Կարդալ ավելին

Հայաստանում այսօր նշում են ՀՀ դիվանագետի օրը

Հայաստանում այսօր նշում են ՀՀ դիվանագետի օրը

Հայաստանում այսօր նշում են ՀՀ դիվանագետի օրը։  ԱԳՆ ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ հայտարարություն են տարածել: «Բոլորս գիտենք, որ մարտի 2-ի ընտրությունը փոխկապակցված է, խորհրդանշում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունը. 32 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Այս տարի մենք որոշել ենք ոչ միայն նայել այս տոնի ակունքներին, բայց նաև դրա ապագային. հարցրել ենք մեր երիտասարդ գործընկերներին, ովքեր այս տարի առաջին անգամ են նշում այս օրը դիվանագետի կարգավիճակում, թե ինչ…

Կարդալ ավելին

Բայրամովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների «դրական դինամիկայի» մասին

Բայրամովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների «դրական դինամիկայի» մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շուրջ պատվիրակությունների հանդիպումները կարևոր նշանակություն ունեն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բայրամովի խոսքով՝ 7 ամսվա ընթացքում՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումից առաջ, խաղաղ համաձայնագրի շուրջ նմանատիպ կազմով բանակցություններ չեն անցկացվել։ Նրա խոսքով` վերջին շրջանում խաղաղ բանակցություններում «դրական դինամիկա» է նկատվում։ «Դրանից հետո եղան հիմնականում տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցեցին միմյանց։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարեւոր…

Կարդալ ավելին

ՔՊ–ն ժողովրդավարության դպրոց է բացել. ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը

ՔՊ–ն ժողովրդավարության դպրոց է բացել. ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը

Այսօր` մարտի 2-ին, կայացել է ժողովրդավարության դպրոցի բացումը։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դպրոցի բացմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։

Կարդալ ավելին

Միջոցառում՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»

Միջոցառում՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»

progressarmenia.com լրատվականին կայքին փոխանցմամբ  մարտի 1-2-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում։   Միջոցառման ընթացքում ստորագրվեց 20-ից ավել փոխըմբռնման հուշագիր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ԼԻԼԱ ծրագրի շահառուների ու գործընկերների միջև։   Միջոցառումը մեկնարկեց Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` պարոն Վերներ…

Կարդալ ավելին

Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ

Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ ՊԵԿ-ից  հայտնում են, որ ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։…

Կարդալ ավելին

Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել. Ռուբինյանը՝ Հաջիևին

Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել. Ռուբինյանը՝ Հաջիևին

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են պաշտպանել հաղորդակցության անվտանգությունն իրենց տարածքներում։ Այս մասին Անթալիայում կայացած Դիվանագիտական ​​համաժողովում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանի անունից կարող եմ ասել, որ երկրի Ազգային անվտանգության ծառայության կազմում ունենք վերջերս ստեղծված ստորաբաժանում։ Այսպիսով, մենք ուժեղացրել ենք Հայաստանով անցնող հաղորդակցությունների անվտանգության հարցը։ Այս թեման նույնիսկ չարժե քննարկել»,- նշեց նա։ Ռուբինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում «Զագեզուր» կոչվող տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլ քաղաքներ, և…

Կարդալ ավելին
1 336 337 338 339 340 674