Նոյեմբերին մատակարարված գազի մասին տեղեկատվությունը լինելու է բանկերի, փոստի սպասարկման կետերում

Նոյեմբերին մատակարարված գազի մասին տեղեկատվությունը լինելու է բանկերի, փոստի սպասարկման կետերում

«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ 2025 թվականի նոյեմբեր ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2025 թվականի դեկտեմբերի 9-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։ Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց  հետո 7 օրվա ընթացքում:

Կարդալ ավելին

Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում եւ Վրաստանում. 110–հազարից մինչեւ 1 մլն 400 հազար դրամ

Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում եւ Վրաստանում. 110–հազարից մինչեւ 1 մլն 400 հազար դրամ

Ամանորին մի քանի շաբաթ է մնացել: Շատ քաղաքացիներ նախընտրում են տոներն անցկացնել քաղաքից դուրս։ Իսկ ի՞նչ արժե ամանորյա հանգիստն ու տոնական տրամադրությունը Հայաստանում եւ Վրաստանում: NEWS.am-ը կապ է հաստատել է Հայաստանի մի շարք հանգստյան գոտիների հյուրանոցների հետ՝ պարզելու համար, թե որքան արժե ամանորյա փաթեթը 2 անձի համար։ Օրինակ՝ Ծաղկաձորի «ՌՈՍԻԱ» հյուրանոցից մեզ տեղեկացրին, որ հիմնական տեղերը զբաղեցված են, մնացել են միայն դելյուքս տեսակի սենյակները: Սենյակը 2 անձի համար ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ի համար արժե…

Կարդալ ավելին

Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգով

Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի ամփոփիչ համերգը՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։ Փառատոնը կազմակերպվում է 2022 թվականից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին փառատոնի հաջող իրականացման առթիվ. «Երեք տարի առաջ, երբ քննարկվում էր փառատոնի գաղափարը, շատ քչերն էին հավատում, որ այն կկայանա։ Այսօր հպարտությամբ կարող ենք…

Կարդալ ավելին

Գործերը խոսելուց ավելի կարևոր են

Գործերը խոսելուց  ավելի  կարևոր են

 Դիլիջան համայնքի ղեկավար  ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ ,   վերջին շրջանում շատ է թիրախավորվել ընդդիմադիր լրատվամիջոցների և լրագրողների կողմից: Հատուկ ուղղորդված է թ՞ե քաղաքական  պատվերի որս՝ գուցե երկուսը միաժամանակ,  բայց դե փաստն այն է , որ նշանառության տակ համայնքապետն է: Բայց արի ու տես , որ  Դիլիջանում և նրա սահմաններից դուրս  Սարգսյանը  հարգանք վայելող և իր  աշխատանքով՝  գործերը ապացուցող  համայքապետերից է , որի մասին խոսում են  Դիլիջանի ազգաբնակչությունը, անկախ համայնքապետի քաղաքական հայացքներից և կուսակցության պատկանելիությունից  նախ և առաջ…

Կարդալ ավելին

Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են գմբեթի տակ

Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են գմբեթի տակ

Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են գմբեթի տակ: Լույս, կրակ, օդ, ուժ և քաջություն՝ ամենը միավորվում է Կախարդական Դռներից ներս  Պարգևե՛ք երեխաներին և ամբողջ ընտանիքին տոնական և հրաշալի պահեր։  Շոու-ծրագրի բացառիկ համարն է էքստրեմալ «Մոտոգունդը», որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում: Արագություն, հնարքներ երկաթե շրջանակի ներսում, սուր զգացողություններ և անհավանական պահեր․ այս ամենը՝ հսկայական մետաղյա գնդի ներսում։  Համեցե՛ք դեկտեմբերի 20-ից և ստեղծե՛ք անմոռանալի հիշողություններ ամբողջ ընտանիքի համար «WONDERLAND» ամանորյա…

Կարդալ ավելին

Ալիեւը նոր օրն սկսել է Հայաստանին ներկայացվող նոր պահանջներով

Ալիեւը նոր օրն սկսել է Հայաստանին ներկայացվող նոր պահանջներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 5-ի առավոտը սկսել է Հայաստանին ներկայացվող նոր եւ հին պահանջներով։ Դրանք հնչել են «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի» 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։ Նման խոստումնալից վերնագրով համաժողովի անցկացումնը արդեն տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով հաշտեցման եւ փոխադարձ պահանջներից հրաժարվելու հայտարարված ջանքերը։ Բայց ոչ. Ալիեւը մի բան ասում, մի այլ բան անում է։ Ինչպես երեւում է ուղերձի տեքստից,…

Կարդալ ավելին

Փաշինյանն Արսեն Թորոսյանին գործուղում է Թբիլիսի. գիշերավարձը հրավիրող կողմի վրա է

Փաշինյանն Արսեն Թորոսյանին գործուղում է Թբիլիսի. գիշերավարձը հրավիրող կողմի վրա է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2 օրով գործուղվում է Վրաստան։ Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին 2025 թվականի դեկտեմբերի 8-9-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով: Արսեն Թորոսյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության…

Կարդալ ավելին

ԵՄ-ը Ուկրաինային կոչ է արել զիջումների չգնալ Պուտինին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների․ WSJ

ԵՄ-ը Ուկրաինային կոչ է արել զիջումների չգնալ Պուտինին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների․ WSJ

ԵՄ երկրների առաջնորդները խորհուրդ են տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չհամաձայնել Ռուսաստանի պահանջներին՝ առանց ԱՄՆ անվտանգության երաշխիքների, հայտնել են տեղեկացված աղբյուրները Wall Street Journal-ին (WSJ): Նրանց տվյալներով՝ հարցը բարձրացվել է Ուկրաինայի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջեւ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Մասնավորապես, Մակրոնը նշել է, որ Վաշինգտոնից պետք է խնդրվի մանրամասն բացատրություն տալ այն մասին, թե ինչպես Ուկրաինան պաշտպանված կլինի Միացյալ…

Կարդալ ավելին

Քրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը։ Մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը…

Կարդալ ավելին

Պարեկային ծառայողների պատրաստվածությունն ու հմտությունների զարգացումը՝ առաջնահերթություն․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը

Պարեկային ծառայողների պատրաստվածությունն ու հմտությունների զարգացումը՝ առաջնահերթություն․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը

Պարեկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունների զագացումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը: Ատեստավորման գործընթացին հետևել է Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը՝ տեղում ծանոթանալով ապագա պարեկների պատրաստվածությանն ու մասնագիտական հմտություններին։ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ կրթահամալիրը համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացնում. «Պարեկ որակավորմամբ կրթական ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն ներառում է հիմնական պրակտիկ և…

Կարդալ ավելին
1 46 47 48 49 50 826