Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ «Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի…
Կարդալ ավելինԼսումներ. Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը
Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը: Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: «Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարդալ ավելինԱդրբեջանցի պատգամավորները պահանջում են խզել համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերը ԱՄՆ-ի հետ եւ դադարեցնել USAID նախագծերը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ «Ադրբեջանը երկիր է, որն իրականացնում է անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն, իր ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը. ոչ ոք չի կարող մեզ որեւէ բան թելադրել եւ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարբեր վայրերում հոկտեմբերի 8-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +26+28։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+26, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8,…
Կարդալ ավելինՀանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա․ Մանասյանը՝ հանրահավաքի ժամանակ երեխային մանիպուլացնելու դեպքի մասին
ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի կողմից բարձրացված՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի ահազանգին։ Վերջինս պատգամավորի գրառման մեկնաբանությունների բաժնում գրել է․ «Հավաքներին երեխաների մասնակցության, այդ առումով երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու կարևորության, երեխայի իրավունքների պաշտպանության ու այդ բնագավառում առկա խնդիրներին բազմիցս եմ անդրադարձել նաև մի քանի ամիս առաջ հրապարակված հրապարակային հայտարարությունների շրջանակներում»։ Պաշտպանը նշել է, որ պատգամավորի ներկայացրած իրավիճակի հանգամանքները ևս կդառնան ՄԻՊ ուսումնասիրության…
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 189 դեպք. գրանցվել է 51 ավտովթար. Զոհվել է 1, վիրավորվել՝ 70 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 189 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: «Մասնավորապես՝ խարդախության` 26, թմրանյութի հայտնաբերման` 25, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության՝ 15, ֆիզիկական ներգործության` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, գույքը ոչնչացնլու կամ վնասելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6-ական, խուլիգանության ու երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կազմել է 386.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.27 դրամ (նվազել է 2.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.41 դրամ (նվազել է 4.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.02 դրամ (նվազել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-422 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱռաջարկվում է հաստատել ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ամփոփել են Համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները, գրում է РИА Новости-ն։ Անդրադառնալով այն փաստաթղթերին, որոնք ԱՊՀ երկրների ղեկավարների քննարկմանը կներկայացնեն վաղն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ, Լավրովը, մասնավորապես, նշել է. «Առանձին որոշում է առաջարկվում պետությունների ղեկավարներին հաստատել Համագործակցության մշակութային մայրաքաղաքները՝ հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ Բերձոր – խմբ.), 2026 թվականի համար՝ հայկական Մեղրին և 2027 թվականի համար՝ բելառուսական Մոլոդեչնոն։
Կարդալ ավելինԱրյան մեջ քաղցկեղի էկզոսոմները հայտնաբերող սարքավորում է ստեղծվել. Matter
Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները արյան թեստի միջոցով թոքերի քաղցկեղի արագ ախտորոշման եղանակ են մշակել։ Հետազոտությսն սրդյունքները հրապարակվել է Matter գիտական հանդեսում։ Նոր եղանակը որսում է էկզոսոմները՝ բջիջների կողմից արձակված մանր մասնիկները: Նրանք փոխադրում են միջբջջային հաղորդակցության համար կարևոր սպիտակուցներ, ԴՆԹ և ՌՆԹ մոլեկուլներ: Առողջ բջիջների էկզոսոմները կարևոր ազդակներ են փոխանցում ամբողջ մարմնով, մինչդեռ քաղցկեղային էկզոսոմներն օգնում են ուռուցքներին տարածվել՝ պատրաստելով հյուսվածքները՝ նախքան դրանց հայտնվելը՝ նորագոյացություններն ընդունելու համար: Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը կիրառել է սպիտակուցների…
Կարդալ ավելինԳրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր: Այս մասին հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը: 2024 թվականի հոկտեմբերի 1-ից սեփական դիմումի համաձայն նա հեռացել է նախարարի պաշտոնից: Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։ Հիշեցնենք, որ Ֆրիգոր Մինասյանը օրեր առաջ…
Կարդալ ավելին