Վերջին 8 տարում այրվել է Ատտիկայի անտառների մոտ երկու հինգերորդ մասը. վերլուծություն

Վերջին 8 տարում այրվել է Ատտիկայի անտառների մոտ երկու հինգերորդ մասը. վերլուծություն

Վերլուծության համաձայն, որն իրականացրել է Աթենքի ազգային դիտարանի օդերեւութաբանական ծառայությունը, վերջին 8 տարում այրվել է Կնետրոնական Հունաստանի հարավարեւելյան հատվածի՝ Ատտիկայի անտառների երկու հինգերորդ մասը, տեղեկացրել է Kathimerini-ն։ Վերլուծության համաձայն՝ Ատտիկայում 13 խոշոր հրդեհների պատճառով այրվել է 45 000 հեկտար անտառ, ինչը կազմում է անտառածածկ մակերեսների 37 տոկոսը տարածաշրջանում։ 2021թ. ոչնչացվել է մոտ 25 370 հեկտար անտառ, 2023-ին՝ 21 560 հեկտար։ Այս շաբաթ հրդեհը ոչնչացրել է 9 600 հեկտար անտառ։

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ էժանացել

Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ էժանացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 13-ին, կազմել է 388.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.53 դրամ (աճել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  496.89 դրամ (աճել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (նվազել է 0.29 դրամով):

Կարդալ ավելին

Տոհմային կենդանիները հաջորդ տարվանից կապահովագրվեն, Հայաստանում կստեղծվի տոհմակայան. փոխնախարար

Տոհմային կենդանիները հաջորդ տարվանից կապահովագրվեն, Հայաստանում կստեղծվի տոհմակայան. փոխնախարար

Տոհմային կենդանիները հաջորդ տարվանից կապահովագրվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։ «Տոհմակայան ունենալը շատ կարևոր է, որ տեղում արտադրված սերմահեղուկի հիման վրա իրականցվի կովերի արհեստական բեղմնավորում, նաև կստանանք տոհմային մատղաշ կենդանիներ։ Արդյունքում երինջներն արդեն ոչ թե կներկրվեն, այլ տեղում արտադրված տնտեսությունից ձեռք կբերվեն»,– ասաց փոխնախարարը։ Տաթևիկ Սարգսյանի խոսքով` սրանք թանկարժեք կենդանիներ են ու պահվում են խելացի անասնաշենքերում։ Փոխնախարարն ասաց, որ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում պետական աջակցությամբ 2019-2024թթ. Հայաստան է…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-ին կեսօրից հետո, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ…

Կարդալ ավելին

Վախենալով Իրանի արձագանքից՝ Բաքուն հերքում է իր տարածքում սիոնիստների ներկայությունը. ԻՀՊԿ

Վախենալով Իրանի արձագանքից՝ Բաքուն հերքում է իր տարածքում սիոնիստների ներկայությունը. ԻՀՊԿ

Վախենալով Իրանի արձագանքից՝ Բաքուն հերքում է իր տարածքում սիոնիստների ներկայությունը։ Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում որևէ օտարերկրյա պետության ռազմական ուժեր չկան։ Հաշվի առնելով իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքի տարածած տեղեկությունը, կարելի է եզրակացնել, որ Բաքվի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Իսրայելի բանակի խնդրանքը՝ դուրս բերել իր զինվորականներին Ադրբեջանից, անուղղակի կերպով ընդունում է այդ երկրում նրանց ներկայությունը։ Եթե ​​որևէ երկիր Իսրայելի դեմ…

Կարդալ ավելին

Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևանում

Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացրել են մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում օգոստոսի 8-12-ին։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդող օրերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի…

Կարդալ ավելին

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է ՀՀ-ի ներքին գործը․ ԱԳՆ․ factor.am

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է ՀՀ-ի ներքին գործը․ ԱԳՆ․ factor.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը: Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ  Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հարցմանն ի…

Կարդալ ավելին

Գիտնականները Մարսի մակերևույթի տակ հսկայական օվկիանոս են հայտնաբերել

Գիտնականները Մարսի մակերևույթի տակ հսկայական օվկիանոս են հայտնաբերել

Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի երկրաֆիզիկոսները Մարսի մակերեսի տակ թաքնված հսկայական օվկիանոս են հայտնաբերել: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ​​ամսագրում: Ջրի հսկայական ամբարը հայտնաբերվել է՝ օգտագործելով NASA-ի InSight Lander-ի սարքից ստացված սեյսմիկ տվյալները: Ավելի խորը ընդերքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն, հավանաբար, բաղկացած է մանրացված հրակայուն ապարներից, որոնք պարունակում են ավելի քան բավարար հեղուկ ջուր Մարսյան օվկիանոսները լցնելու համար՝ ծածկելով ամբողջ մոլորակը 1-2 կմ հաստությամբ շերտով: Այնուամենայնիվ, այս վիթխարի ջրային պաշարներին…

Կարդալ ավելին

Ուկրաինան հայտարարել է, որ վերահսկում է Կուրսկի շրջանի 74 բնակավայր

Ուկրաինան հայտարարել է, որ վերահսկում է Կուրսկի շրջանի 74 բնակավայր

Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Դրա մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված զեկույցում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին: Նա նշել է նաև, որ Կուրսկի շրջանում ծանր մարտեր են ընթանում։ «Սակայն Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը և ավելի ու ավելի շատ ռուս գերիներ են վերցնում», – հավելել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը։

Կարդալ ավելին

Իսրայելն այս ամիս առաջին անգամ իր բանակը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի

Իսրայելն այս ամիս առաջին անգամ իր բանակը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի

Իսրայելն այս ամիս առաջին անգամ իր զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի, գրում է The Wall Street Journal-ը։ Թել Ավիվը նման կերպ է արձագանքում Իսրայելի վրա հնարավոր հարձակման Իրանի ու «Հըզբոլլահ»-ի նախապատրաստություններին։ Միաժամանակ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելում հստակ չգիտեն՝ Իրանը կփորձի՞ հարձակվել իր վրա, թե՞ ոչ։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին երկուշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի կողմից հարձակումներին, որոնք կարող են տեղի…

Կարդալ ավելին
1 101 102 103 104 105 568