Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Պն-ից:
Կարդալ ավելինՆախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 720-ըч երեք վագոնանի, 1214-ըч երկու վագոնանի և 1028-ըч մեկ վագոնանի։ Կատարողականըч 100,2%։
Կարդալ ավելին2024-ին Հայաստանում կարմրուկի 540 դեպք է գրանցվել
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 540 դեպք. 323-ը երեխաներ են, 217-ը՝ մեծահասակներ:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Արմավիրի մարզում երեկոյան ժամերին Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Այս գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33 տաքություն։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝…
Կարդալ ավելինԵրեխաների բռնության դեպքերը բազմաթիվ են. Դպրոցներում չգիտեն՝ ինչ պետք է անել բուլինգի դեպքում. ՄԻՊ ներկայացուցիչ
Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են, ոչ միայն ֆիզիկական բռնությունն է տարածված, այլև հոգեբանական, դպրոցներում նաև տարածված են բուլինգի հետ կապված խնդիրները: Այս մասին, այսօր՝ «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը: «Մենք հատուկ անդրադարձել ենք այն հարցին, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ նախատեսել, որ բռնության դեպքերում նախ լինեն կանխարգելման մեխանիզմներ եւ դպրոցներում, եւ մանկապարտեզներում եւ այլ…
Կարդալ ավելինՀայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջին է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն…
Կարդալ ավելինԴոլարն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 29-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.02 դրամ (նվազել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.86 դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀեղուկ գազի կտրուկ գնաճը ոչ թե արտաքին, այլ ներքին գործոններով է պայմանավորված. Թադևոս Ավետիսյան
Հեղուկ գազի շուկան փոքր է, և այս գնային վայրիվերումների միջոցով խոշոր խաղացողները մտադիր են փոքր ներկրողներին սնանկացնել և դուրս մղել շուկայից: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով այն մասին, որ վերջին շրջանում հեղուկ գազի գինը հայաստանյան շուկայում գրեթե 2.5 անգամ աճել է: «Հեղուկ գազի գնի թռիչքային տատանումների պատճառը կարծում եմ ՝ մրցակցային դիրքի չարաշահումն է. եթե դիտարկենք օբյեկտիվ գործոնները՝ ներկրվող վառելիքի գինը այդ չափով չի…
Կարդալ ավելինԿենդանական կաթի առատ օգտագործումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը. IJE
Լոմա Լինդա համալսարանի գիտնականները կապ են հաստատել ակտիվ կաթի օգտագործման և քաղցկեղի 70-80%-ով աճող ռիսկի միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology (IJE) ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 52795 ամերիկուհիներ՝ առանց քաղցկեղի պատմության: Հետազոտման 7,9 տարվա ընթացքում 1057 մասնակցի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղ: Այս հիվանդության զարգացման գործոնները բացահայտելու համար գիտնականները վերլուծել են սննդի օրագրերի գրառումները, որոնք մասնակիցները պահել են ուսումնասիրության մեկնարկից 24 ժամ առաջ: Արդյունքները ցույց են տվել, որ կաթի սպառման ավելացումը…
Կարդալ ավելինԸնդերքօգտագործման օրենսդրության խախտման արդյունքում ՍՊԸ-ի պատճառված վնասից վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և…
Կարդալ ավելին