«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, և 1/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հուլիսի 10-ին…
Կարդալ ավելինԲորել. ԵՄ-ն Օրբանին իրավունք չի տվել ներկայացնելու համայնքը ԹՊԿ-ի գագաթնաժողովում
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը նախագահում է ԵՄ խորհուրդը, իրավասություն չի ստացել ներկայացնելու համայնքը Շուշի քաղաքում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ «Օրբանը ԵՄ Խորհրդից մանդատ չի ստացել՝ նրա շահերը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ներկայացնելու համար»,- գրել է Բորելը X-ում (նախկինում՝ Twitter): Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը օրինականացնելու թյուրքական…
Կարդալ ավելինԷկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության նիստին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Այցի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդալ ավելինԵրևանում 21-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում, մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում 21-ամյա Արամ Սիմոնյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցի թիվ 16 հասցեում կայանված «Scania» մակնիշի մարդատար ավտոբուսին։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը, ով նաև ՌԴ քաղաքացի է, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։…
Կարդալ ավելինԻնչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։ Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։ Ընդունված կարգի շրջանակներում…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +31+33։…
Կարդալ ավելինՈ՞վ է Իրանի նորընտիր նախագահը
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իրանի խորհրդարանում Թավրիզի, Օսկուի և Ազարշահրի ընտրատարածքները ներկայացնող իրանցի բարեփոխիչ քաղաքական գործիչ է, 2016- 2020 թվականներին նա եղել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահը, հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։ 2001-2005 թվականներին Փեզեշքիանը զբաղեցրել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնը։ Մասնագիությամբ վիրաբույժ-սրտաբան Փեզեշքիանը նախկինում նաև եղել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորը և ներկայում Իրանի հյուսիսի հեղինակավոր համալսարանի գիտական անձնակազմի անդամ է: Ավելի վաղ՝ 2013 և 2021 թվականներին, նա առաջադրվել է նախագահական ընտրություններին, և երկու…
Կարդալ ավելինՊուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանին, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Հուսով եմ՝ նախագահի պսշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրն ավելի պարզ դարձնելու համար», – շեշտել է Պուտինը։
Կարդալ ավելինԱլիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու
Մինչև 2024 թվականի վերջը Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում ապօրինի կբնակեցվի մինչև 20 հազար ադրբեջանցի։ Վերջիններիս բնակեցման մտադրության մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտնել է, որ Բերձորի, Շուշիի, Խոջալուի և Արցախի չորս գյուղերի բռնազավթումից ի վեր այնտեղ մշտական բնակության է ապօրինի տեղափոխվել 8 հազար ադրբեջանցի։
Կարդալ ավելինԻրանի գերագույն առաջնորդը դիմել է երկրի նորընտիր նախագահին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և երախտագիտություն հայտնել բոլոր թեկնածուներին և ընտրություններին ակտիվորեն մասնակցողներին։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Խամենեին ընդգծել է ընտրված նախագահի կողմից ժողովրդի բարօրության և երկրի առաջընթացի համար երկրի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը: «Նորընտիր նախագահին խորհուրդ եմ տալիս հանուն երկրի առաջընթացի առ Աստված հավատով նայել լուսավոր հորիզոններին և շարունակել նահատակ Ռաիսիի ուղին»,- հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։
Կարդալ ավելին