Հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական գործով մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է

Հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական գործով մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին  հայտնում են ՔԿ-ից: Ինչպես հունիսի 15-ին տեղեկացվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից,  ՀՀ ոստիկանությունից ստացվել էին հաղորդումներ այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության…

Կարդալ ավելին

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. մաքսային ծառայողները Հայաստան ժամանած ավտոբուսից հայտնաբերել են չհայտարարագրված արճիճե փամփուշտներ. փորձ է արվել տեղափոխել 3 տոննայից ավելի չհայտարարագրված շինանյութ. օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց. մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարգրված և մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ. արծաթանման զարդերի, պահեստամասերի տեղափոխումը կանխվել է. փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման ծխախոտ. դեղորայքի անօրինական տեղափոխման փորձը կանխվել է:

Կարդալ ավելին

Կրեմլում կդիտարկեն Վրաստանի առաջարկները վիզային ռեժիմը չեղարկելու մասին. Պեսկով

Կրեմլում կդիտարկեն Վրաստանի առաջարկները վիզային ռեժիմը չեղարկելու մասին. Պեսկով

Համապատասխան ռուսական գերատեսչությունները կդիտարկեն վրացական կուսակցության դիմումը՝ չեղարկելու վիզային ռեժիմը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քրատուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ոչ, անկեղծ ասած՝ չեմ տեսել, բայց եթե եղել է, ապա մենք, նշանակում է, կտեսնենք։ Եվ իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կուսումնասիրեն այդ դիմումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինի արդյոք որեւէ արձագանք վրացական կուսակցության առաջարկին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Ավելի վաղ վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության»…

Կարդալ ավելին

Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան»

Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան»

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործումից հետո իշխանությունը փորձում է լայնածավալ բռնաճնշումների միջոցով վախի մթնոլորտ ձևավորել երկրում և դրանով վերացնել ցանկացած դիմադրության ու ըմբոստության դրսևորում: Ունենք նոր քաղբանտարկյալներ։ Այս մասին  հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հետապնդվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, այլև այն մարդիկ, որոնք համակրում են շարժմանը, մասնավորապես՝ GG տաքսի ծառայության…

Կարդալ ավելին

Իշխանության տեղական մարմինների դեմոկրատիայի հարցերի վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան համաժողովը մեկնարկել է Երեւանում

Իշխանության տեղական մարմինների դեմոկրատիայի հարցերի վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան համաժողովը մեկնարկել է Երեւանում

Երեւանում, այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ինպես  տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, միջոցառումը, որը բացել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ Ռիչարդ Վերման, առաջինն է իր տեսակի մեջ, որը միավորում է ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքապետերին, տարածաշրջանային, պետական եւ մարզային ղեկավարներին՝ դեմոկրատիայի մասին կարծիքների փոխանակման համար։ Համաժողովի մասնակիցները հայտնել են համագործակցություն…

Կարդալ ավելին

Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե որեւէ հիմքով բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում է պաշտոնյան

Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե որեւէ հիմքով բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում է պաշտոնյան

Նշենք, որ կառավարության վերջին նիստում հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: «Հունիսի 14-ին Կառավարության կողմից հասատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը, բուն ծրագիրը հաստատվել էր մայիսի 16-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և…

Կարդալ ավելին

Քննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

Քննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը: ԱՆ-ից  հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համակարգող խորհրդի նիստին մասնակցության համար և ներկայացրել նիստի անցկացման նպատակն ու օրակարգը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում լրացվել է նոր գլուխ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղից…

Կարդալ ավելին

Նեթանյահուն ցրել է ռազմական նախարարների գերատեսչությունը Գանցի հրաժարականից հետո

Նեթանյահուն ցրել է ռազմական նախարարների գերատեսչությունը Գանցի հրաժարականից հետո

Իսրայելի արտակարգ ռազմական գերատեսչությունը ցրվել է հունիսի 9-ին կառավարությունից նախարար Բենի Գանցի դուրս գալուց հետո։ Այս մասին տեղեկացրել է Ynet պորտալը։ Israel Hayom թերթի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ կազմով կառավարության նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին անվտանգության վերաբերյալ, հայտնել է, որ արտակարգ ռազմական նախարարների գերատեսչության ստեղծումը «Գանցի հետ կոալիցիոն համաձայնության մի մասն էր նրա [Գանցի] խնդրանքով»։ «Գանցի հեռանալուց հետո նման ֆորում այլեւս չի լինի»,- ավելացրել է վարչապետը։ Նեթանյահուն այս հայտարարությունն արել է…

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ: 3 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Կարդալ ավելին
1 154 155 156 157 158 572