Ոստիկանության փոխանցմամբ ՝ հունիսի 10-ին, գիշերվա ժամը 1.25-ին, ոստիկանոթյան օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ: Օպերատիվ խումբ մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ պահվեցին պարեկները: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին: Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել է…
Կարդալ ավելինՀունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու. Տեղեկատվական շտաբ
ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նշվում է, որ խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։
Կարդալ ավելինՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. «Թաթոյան» հիմնադրամ
ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։ Սա թշնամանքի հրահրում է: Սա…
Կարդալ ավելինՀայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր…
Կարդալ ավելինՄարտունու ԲԿ-ի կառուցումն արժեցել է 2.58 մլրդ դրամ, իսկ բժշկական սարքերով, կահույքով հագեցնելը՝ 462 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնել և կանոնադրական կապիտալն ավելացնել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարկային համաձայնագրով իրականացվել են Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման շինարարական աշխատանքները։ Համաձայնագրով նախատեսված էր նաև Բժշկական կենտրոնը հագեցնել ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։ 2023 թվականի վերջին Բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են (նոր մոդուլային շինություն՝ շուրջ 4800 քմ մակերես տարածքով և շուրջ…
Կարդալ ավելինՊուտինը խորհուրդ է տվել Եվրոպային լավ հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի հետ
Եվրոպային պետք են լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, եթե նա ցանկանում է մնալ համաշխարհային զարգացման կենտրոններից մեկը։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եթե Եվրոպան ցանկանում է իրեն պահպանել որպես համաշխարհային զարգացման անկախ կենտրոններից մեկը և մոլորակի մշակութային ու քաղաքակրթական բևեռներից մեկը, ապա, անշուշտ, պետք է լավ, բարի հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ»,- նշել է պետության ղեկավարը։ «Եվ, ամենակարևորը, մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Պուտինը։
Կարդալ ավելինԱղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։ Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։
Կարդալ ավելինՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ձեռքի լուրջ վիրավորում ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ վերջինիս գրառումից հետո
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:…
Կարդալ ավելինՌուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար վճարի. Մեծ Յոթնյակ
Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրինական ագրեսիվ պատերազմը և վճարի Ուկրաինային պատճառված վնասի համար։ Դրա մասին ասված է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով կազմված հայտարարության մեջ։ «Համաշխարհային բանկի տվյալներով՝ նշված վնասը գերազանցում է 486 միլիարդ դոլարը։ Մենք շարունակում ենք դիտարկել բոլոր հնարավոր օրինական ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանին հնարավոր կլինի հարկադրել կատարելու այդ վճարումները», – նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Կարդալ ավելինՔարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը, ինչպես խոստացվել էր, շահագործվել է երեկ երեկոյան։ Հայտնում են Լոռու մարզպետարանից: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայր, որտեղ շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ արվում է հնարավորը…
Կարդալ ավելին