Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Կառավարման տեխնելոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ հանձնարարականը։ Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տեսախցիկի նախագծման և տեղադրման աշխատանքները կկազմի…
Կարդալ ավելինԼևոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց
Քիչ առաջ դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց: Վճռի համաձայն որի՝ Երանոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվեց։ Մասնավորապես, դատարանը որոշեց 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) առաջադրված մեղադրանքը վերաորակել եւ նրա մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով…
Կարդալ ավելինՀունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ի հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 442 դեպք, որից 268-ը՝ երեխա, 174-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է 387.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.99 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.69 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-416 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունիսի 4-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաև քամու ուժգնացում հարավ-արևելյան կողմից՝ 18-23 մ/վ արագությամբ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են Այգոսհիդրոմետից, Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+27,…
Կարդալ ավելինԴեբեդը մոտենում է բնականոն մակարդակին, աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է. Արեն Մկրտչյան
Դեբեդն աստիճանաբար մոտենում է բնականոն մակարդակին, և աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում: «Նախորդ 8 օրում ծավալուն աշխատանք է արվել բոլոր ուղղություններով միաժամանակ։ Սա է աղետի հետևանքները վերացնելու միակ տարբերակը»,- նշված է գրառման մեջ։
Կարդալ ավելինՀայաստանի արդարադատության նախարարության ծախսերի աճը կազմել է 6,5 տոկոս
2023 թվականին Հայաստանի արդարադատության նախարարությունը պետբյուջեից ծախսել է գերատեսչությանը հատկացված 25 մլրդ 337 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Միջոցների իրացումը կազմել է 99,4%: Սա, ըստ նախարարի, 6,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ «Արդարադատության նախարարությունն իրականացրել է 8 ծրագիր՝ 38 գործունեությամբ»,- հավելեց Հովհաննիսյանը։
Կարդալ ավելինՀայաստանում շուտով կսկսվի ավելի քան 1000 փախստականների համար սոցիալական բնակարանների շինարարությունը
Շուտով Հայաստանում կսկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 մարդու սոցիալական բնակարանների շինարարությունը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ծրագիրը, նրա խոսքով, նախատեսված է հաշմանդամ քաղաքացիների համար, ինչպիսիք են, օրինակ, միայնակ թոշակառուները։ Նրանք, ինչպես նշել է նախարարը, չեն կարողանա արտոնյալ հիփոթեքային վարկ վերցնել բնակարան կառուցելու կամ գնելու համար։ Նրանց գլխավերևում տանիք ապահովելու…
Կարդալ ավելինՄԻՊ-ը անդրադարձել է 91-ամյա քաղաքացու՝ բնակարանից վտարվելու դեպքին
Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն էր հրապարակել և գրառում կատարել այն մասին, որ 90-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել են բնակարանից, և վերջինս մնացել է առանց կացարան: ՄԻՊ-ի աշխատակազմը պարզաբանում է հրապարակել՝ ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի և սոցիալական հարթակներում տարածված տեղեկատվության: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Հաղորդագրության մեջ ասված է. «Ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկատվության, որ 91-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել…
Կարդալ ավելինԵրեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականների հետ
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը , հունիսի մեկին երեխաների միջազգային օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես…
Կարդալ ավելին