Անահիտ Մանասյանն այցելել է աղետի գոտի, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ

Անահիտ Մանասյանն այցելել է աղետի գոտի, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ

Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղումներից տուժած վայրերում։ Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Անահիտ Մանասյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ աղետի գոտում ծանոթացել է վնասված թաղամասերին, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը:

Կարդալ ավելին

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

Ինչպես տեղեկանում է progressarmenia.com կայքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները. Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական…

Կարդալ ավելին

Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է.Ոստիկանություն

Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է.Ոստիկանություն

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է,-«Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից» ։

Կարդալ ավելին

Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը

Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը

Օրերս տեղի ունեցավ Ամիօ բանկի աշխատակիցների և Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի աշխատանքային հանդիպում-քննարկումը: Հանդիպման ընթացքում ջերմ և ընկերական միջավայրում քննարկվեցին Ամիօ բանկի և Վիզա ընկերության երկարատև համագործակցությունը, համատեղ իրականացված ծրագրերն ու գովազդային արշավները: Ամիօ բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը շնորհավորեց Ամիօ բանկին և Վիզա ընկերությանը հերթական հետաքրքիր և երկար սպասված պրոդուկտի՝ Visa Business Signature քարտի մեկնարկի կապակցությամբ: ՙՀամոզված եմ, որ մեր նոր համատեղ պրոդուկտը մեծ հետաքրքրություն կառաջացնի կորպորատիվ հաճախորդների շրջանում, քանի…

Կարդալ ավելին

Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան

Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ տարվա ընթացքում միջոցառումները 3-ով ավելացել…

Կարդալ ավելին

«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ

«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում:   Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները և առաջին անգամ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը։…

Կարդալ ավելին

Կայացել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը

Ոստիկանության փոխանցմամբ  մայիսի 30-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև տարբեր նախարարությունների և Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և վերացման հարցում փորձագիտական կարողությունները հզորացնելու առումով ՆԳ նախարարության կողմից հայտեր են ներկայացվել՝ ակտիվացնելու Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը,…

Կարդալ ավելին

«Կիբեռանվտանգության շաբաթն» ամփոփեց արդյունքները. Կենտրոնական Բանկ

«Կիբեռանվտանգության շաբաթն» ամփոփեց արդյունքները. Կենտրոնական Բանկ

ՀՀ ԿԲ փոխանցմամբ 2024 թ. մայիսի 18-26-ը  տեղի է ունեցել «Կիբեռանվտանգության շաբաթ»:     Այդ  միջոցառման շրջանակներում Կենտրոնական Բանկը, Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության աջակցությամբ, երրորդ տարին անընդմեջ կազմակերպել էր «CyberGEN 2024» համաժողովը։ Նշենք, որ հիշյալ համաժողովը, ինչպես նաև հերթական «BSides Yerevan 2024» միջոցառումը, «Կիբեռանվտանգության շաբաթ»-ի հիմնական բաղկացուցիչներն են, իսկ շաբաթն ամփոփեց  առաջին խոշոր «Bug Bounty»-ն, որը խրախուսում է երիտասարդ և փորձառու մասնագետներին իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել մեր երկրում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: CyberGEN2024 համաժողովի…

Կարդալ ավելին

Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, բայց այն խաթարված է. ՄԻՊ

Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, բայց այն խաթարված է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում անդրադարձել է հոգևորականների այն կոչին, որ պետք է բացահայտել այն իրավապահներին, որոնք խոչընդոտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, արգելել այդ ոստիկանների մուտքը եկեղեցիներ և ծիսական ծառայություններ չմատուցել այդ ոստիկանների համար, ինչպիսին պսակադրություններն են, կնունքները, հոգեհանգիստները: Անահիտ Մանասյանն ասել է, որ հոգևորականների այդ կոչը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքին: Ըստ պաշտպանի` այդ տվյալների հրապարակումը խնդրահարույց է, իսկ կոչը՝ խտրական: «Երկու մաս կարող եմ առանձնացնել՝ էմոցիոնալ և…

Կարդալ ավելին

30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 30,8 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Ազգային Ժողովի շենքը գրանցված է որպես պատմամշակութային արժեք՝  հուշարձան, որն ունի նաև շատ գեղեցիկ այգի և կանաչապատ տարածք: Այգու հազվագյուտ ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է այն ապահովել ոռոգման ջրով: Ազգային ժողովի աշխատակազմը «Գնումների մասին» օրենքի համաձայն,անհրաժեշտ փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, կազմակերպել է ԱԺ տարածքի ոռոգման նպատակով…

Կարդալ ավելին
1 169 170 171 172 173 572