Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սեւ բերետավոր» եւ «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգեւոր հայրերին, դրսեւորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ հոգեւոր հայրերի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ Հայրապետն այդ ժամին է գնացել Սարդարապատի հուշահամալիր…
Կարդալ ավելինԹեհրանի փողոցներն անվանակոչվել են ի պատիվ Իրանի զոհված նախագահի եւ արտաքին գործերի նախարարի
Երկու փողոց Թեհրանում վերանանվել է ի պատիվ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ մեկ փողոց՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի անուններով։ Այս մասին տեղեկացրել է Իրանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Նարգես Մադանիպուրը։ «Թեհրանի 15-րդ շրջանում Բեեսատ ավտոմայրուղին Բասիջ հրապարակի հետ հատման կետից մինչեւ Բահման հրապարակ անվանվել է ի պատիվ նահատակ այաթոլա Ռաիսիի»,- նրա խոսքերը մեջբերել է IRIB հեռուստաալիքը։ Պաստորի փողոցի արեւելյան մասը եւս անվանվել է զոհված նախագահի անունով, ավելացրել է Մադանիպուրը։ Պաստորի…
Կարդալ ավելին«Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է աշխարհին, որ ոչ մի ուժ չի կարող իրենից խլել իր ազատ ապրելու և արարելու արդարացի իրավունքը».Կառլեն Մկրտչյան
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, այսօր լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի 106-ամյակը, ինչի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիս: Առաջին Հանրապետությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային միասնության և պետականության վերականգնման գործընթացում: Հայ ազգի զարթոնքի ու հավատի խորհուրդն իր մեջ կրելով՝ այն դարձավ հայրենասիրության, ապրելու, արարելու և միաբանվելու մի նոր խթան՝ նոր ու շրջադարձային էջ բացելով հայ…
Կարդալ ավելինԼուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ագրեսոր չէ և պատերազմ չի ցանկանում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ագրեսոր չէ և որ ինքը պատերազմ չի ցանկանում, ինչպես հաճախ աղաղակում են՝ հատկապես Լեհաստանում։ Ըստ նրա՝ Բելառուսում մարդկանց ճնշող մեծամասնությունը պատերազմ չի ցանկանում: «Սակայն դա չի նշանակում, որ Լուկաշենկոն «ագրեսոր» է և պատերազմ է ուզում։ Ամեն ինչից ավելի, քան միլիոնավոր բելառուսները, ինքս էլ չեմ ընդունում և չեմ ուզում պատերազմ»,- Ըստ БелТА գործակալության՝ Մոգիլևում Բելառուսի մեդիա համայնքի ֆորումում հայտարարել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն նշել է, որ այժմ երկրում…
Կարդալ ավելինԱրևմտյան զորքերի մուտքն Ուկրաինա ևս մեկ քայլ է հակամարտությունը Եվրոպայում ընդլայնելու համար. Պուտին
Արևմտյան զորքերի մուտքն Ուկրաինա լարվածության սրացում է և ևս մեկ քայլ է հակամարտությունը Եվրոպայում ընդլայնելու և համապարփակ հակամարտության համար, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նրանք ունեն դրա կարիքը, խնդրեմ»,- Ուզբեկստան կատարած այցին հաջորդած մամուլի մոտեցման ժամանակ հայտարարել է Պուտինը։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը դեռ կանի «այնպես, ինչ ինքն է անհրաժեշտ համարում, անկախ նրանից՝ ով է գտնվում Ուկրաինայի տարածքում
Կարդալ ավելինՍանահին կայարանից տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: «Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44…
Կարդալ ավելին«Պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը միասնական քաղաքական կամք է».Շարժման անդամ
«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Խաչիկ Մնացականյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։ « Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական 106 -ամյակը՝ Հանրապետության տոնը, որը հերթական անգամ ապացուցում է, որ պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը միասնական քաղաքական կամք է, այն մնայուն և գերագույն արժեք է:Մենք անցել ենք և շարունակ անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ աշխարհասփյուռ…
Կարդալ ավելին1918-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն. Իրանագետ
1918թ. մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք՝ ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն»,- նշել է նա:
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանի այցը Բելգիայի թագավորություն
ՊՆ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ՝ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: Լրատվություն
Կարդալ ավելինԱյսօր էլ առաջնային նպատակ է մնում հայոց պետականության ամրապնդումը. Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ հայտարարություն է տարածել: «Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը: 1918 թվականին առաջին հանրապետության հռչակումից ավելի քան մեկ դար անց, այսօր էլ առաջնային նպատակներ են մնում հայոց պետականության ամրապնդումը, ազգային միասնությունն ու համերաշխությունը, մեր ինքնության ու հոգևոր արժեքների պաշտպանությունը: Առաջին հանրապետության փորձն՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով, կարևոր դասեր և ուղեցույց են մեզ համար»,- գրել է նա:
Կարդալ ավելին