Հյուսիսային պողոտան ազատվեց ինքնակամ շինությունից Շարունակվում է Երևանի համայնքային հողերն ինքնակամ շինություններից մաքրելու գործընթացը: Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտա հ.2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարանը: Կից՝ տեսանյութի հղումը.
Կարդալ ավելինԲռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները»
Լուսանկարում՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տուն Ստեփանակերտում․ 03 հոկտեմբեր 2020թ․, հեղինակ՝ Սերգեյ Բոբիլև Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։ Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով։ Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի…
Կարդալ ավելինԱնգրավ սպառողական վարկ` շահավետ պայմաններով
Պատրա՞ստ եք իրականացնել ձեր նպատակները։ Ամիօ բանկը ձեր կողքին է, երբ պետք է մեկնել ճանապարհորդության, սկսել երկար սպասված վերանորոգումը կամ պարզապես կատարել կարևոր գնումներ։ Ամիօն տրամադրում է անգրավ սպառողական վարկ՝ ցածր տոկոսով և ճկուն պայմաններով։ Անգրավ սպառողական վարկի պայմաններն են՝ գումարի բարձր սահմանաչափ՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ, ցածր տոկոսադրույք` 13․9 % -18% տարեկան անվանական տոկոսադրույք, վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 14.8%-19.8%, վարկը հաստատվում է մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում, անգրավ սպառողական վարկի համար կարող…
Կարդալ ավելին«ՓԱՅՏՓՈՐԻԿ» ՍՈԼՖԵՋՈՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ս/թ հունիսի 27-ին, ժամը 14:00-ին, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում տեղի կունենա Օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը: Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվի և մասնակիցների պատվոգրերն ու հավաստագրերը կհանձնի Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում իրականացված Սոլֆեջոյի օլիմպիադային մասնակցեցին Երևանի…
Կարդալ ավելինՍարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ
Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ տարիների հաղթողները նույնպես կարող են մասնակցել։ Ներկայացվելիք պատմվածքները պետք է լինեն հեղինակային՝ գրված անգլերեն կամ…
Կարդալ ավելին2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։ Օլիմպիադան, որն անցկացվել է անգլերենով, բաղկացած էր երեք փուլից՝ տեսական,…
Կարդալ ավելինՄեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարաան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները
Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ…
Կարդալ ավելինՀայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սպորտը նախևառաջ համերաշխության, պատերազմների դադարեցման և ամենավեհ գաղափարերի իրագործան առաքելությունն ունի: «Այս օրը համերաշխության, միասնության,…
Կարդալ ավելինՀայ թատերական արվեստը մեծ կորուստ ապրեց. կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958–1959 թվականներին աշխատել է Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, իսկ 1967 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոններում։ Հավասարապես խաղացել է թատրունում և կինոյում: Գուժ…
Կարդալ ավելին









