Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Աբու Դաբի՝ «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Աբու Դաբի՝ «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին: ADSW-ն համաշխարհային ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել կայուն զարգացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը։ 2008 թվականին հիմնադրված ADSW-ն հանդիսանում է միջազգային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կլիմայական համարձակ գործողությունների, նորարարական լուծումների…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 13-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում, կեսօրից հետո՝ երեկոյան ժամերին մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, ընդ որում՝ ցերեկը նախալեռներում և հովիտներում դրանք կլինեն թաց ձյան տեսքով, իսկ երեկոյան ժամերին ամենուրեք՝ ձյան տեսքով։ Տեղ-տեղ ձյունառատությունը կլինի ինտենսիվ, լեռներում օդերևութաբանները կանխատեսում են բուք և ճանապարհներին ցածր տեսանելիություն։ Առանձին վայրերում հարավ-արևմտյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Իսկ արդեն չորեքշաբթի օրվանից կսկսվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են ` Երևանում ցերեկը սպասվում է անձրև և թաց…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ

ՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի  ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, սակայն հետկանչը կատարվում է նախազգուշական նպատակով։ Եթե իրացման ցանցում կտեսնեք տուփեր NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից՝ հորդորում ենք չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով՝ 118. այն շուրջօրյա է և անվճար:

Կարդալ ավելին

ISDA ապրանքային նշանի պաշտպանության տարածքային ընդլայնում ՀՀ-ում

ISDA ապրանքային նշանի պաշտպանության տարածքային ընդլայնում ՀՀ-ում

Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է իրավական հստակություն և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։ ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա…

Կարդալ ավելին

Հուշագիր՝ կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով

Հուշագիր՝ կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման առանցքային բաղադրիչն է, և…

Կարդալ ավելին

«Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից»․ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը

«Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից»․ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը

  Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 71-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Կոմիտասի թանգարան ինստիտուտում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին՝ մաղթելով ուժ, ամուր առողջություն և ստեղծագործական եռանդ. «Վստահաբար, Դուք սիրված և գնահատված եք թե՛ պետության, և թե՛ հանդիսատեսի կողմից: Այժմ Դուք ստեղծագործական…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ

ՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ

ՙՙՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ՚՚ հաղորդագրության հետ հրապարակված խմբաքանակների ցանկում կատարվել է փոքրիկ ճշտում, խնդրում եմ հիմք ընդունել և հրապարակել այս տարբերակը:

Կարդալ ավելին

Ամիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր. /դեկտեմբեր 25.հրապարակում/

Ամիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր. /դեկտեմբեր 25.հրապարակում/

Օրեր առաջ տեղի ունեցավ Staff.am Gala 2025-ը, որի գլխավոր գործընկերն էր Ամիօ բանկը։ Միջոցառումը մեկնարկեց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով, որին հաջորդեց միջոցառման բովանդակային հատվածը։ երջին երկու տարիները Ամիօ բանկում եղել են իրական տրանսֆորմացիայի շրջան․ փոխվել են ոչ միայն կառուցվածքները, գործընթացներն ու գործիքները, այլ նաև մտածողությունը, արագությունը և համագործակցության մշակույթը։ Բանկը միաժամանակ անցել է ռեբրենդինգի, թվայնացման, ճկուն մոտեցումների ներդրման և ղեկավարական նոր դերերի ձևավորման ճանապարհով: Միջոցառման ընթացքում Ամիօ բանկի Մարդկային ռեսուրսների և մշակույթի ղեկավար Հռիփսիմե Գլիչյանը…

Կարդալ ավելին

Երևանի քրեական հետախույզները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է

Երևանի քրեական հետախույզները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է

 Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով…

Կարդալ ավելին

2025–ի ընթացքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 14 տոկոսով. ՊԵԿ

2025–ի ընթացքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 14 տոկոսով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ կազմել է 99.8%: Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է,…

Կարդալ ավելին
1 36 37 38 39 40 825