Հոկտեմբերի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 1144, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 457, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 157 և 1984 այլ իրավախախտում։ 184 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինԻրազեկում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Իրազեկում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հարգելի՛ քաղաքացիներ, նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է, Նախատեսված…
Կարդալ ավելինՓՀԷԿ-երը Լոռու գետերից ավել ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի ՓՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։ «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» ՓՀԷԿ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։ Ներկայացվել է 16.419.668դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ «ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավել ջրառ։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144դր.։ «ԱՅՈՒԴԱ-ԼՈՍ» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված…
Կարդալ ավելինASDA ստանդարտ պայմանագրի ներդրման վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տեխնիկական աջակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ներդնում է հայկական իրավունքով կարգավորվող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր՝ Armenian Standard Derivatives Agreement (ASDA), որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության (securities lending) գործարքների համար։ ASDA ստանդարտ պայմանգիրը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային և հարմարեցված է Հայաստանի օրենսդրական պահանջներին։ Փաստաթուղթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2002 թվականի ISDA (International Swaps and Derivatives Association) գլխավոր համաձայնագիրը,…
Կարդալ ավելինՀրաշալի անակնկալ փոքրիկներին և մեծերին
Համեցե՛ք «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ , ներկայացմանը, միասին գտնելու գիտության, սիրո, իմաստության, ճշմարտության լույսի ծածկագիրը: Հայտնվեք Իսահակյանի հեքիաթների կախարդական աշխարհում: Այս աննախադեպ, ինտերակտիվ, մանկական ներկայացումը տոն կպարգևի թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։ Միասին կճամփորդենք աշխարհից աշխարհ և կպարզենք, ո՞րն է աշխարհի «Ամենապիտանի բանը», ինչպե՞ս հասնել «Արևի մոտ»: Կծիծաղենք «Նուկիմ քաղաքի խելոքների» հետ: Ներկայացման մեջ առատ հումոր կա, իսկ հեքիաթի վերջում երեխաները կունենան անակնկալ՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առիթով: Պրեմիերան ՝ հոկտեմբերի 25, 26 Նոյեմբերի 1, 2 ժամը…
Կարդալ ավելինՍտացիր վարկ 2 րոպեում
Իսկ քեզ ինչքա՞ն գումար է պետք նպատակներդ իրականացնելու համար։ Ամիօ բանկը կտրամադրի այն՝ ընդամենը 2 րոպեում և շահավետ պայմաններով։ Վարկի պայմանները՝ Անվանական տոկոսադրույք՝ սկսած 13․9%-18% (փաստացի՝ 14․8%-19․8%) Մարման ժամկետ՝ մինչև 60 ամիս Վարկի հայտը դիտարկում 2 րոպեի ընթացքում Գումարի սահմանաչափ՝ մինչև 15 մլն դրամ կամ մինչև եկամտի տասնհինգապատիկը Ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային եկամուտների վերլուծություն՝ առավելագույն հասանելի վարկային սահմանաչափ տրամադրելու համար Ֆիքսված տոկոսադրույք վարկի ամբողջ ժամկետի համար Անգրավ սպառողական…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» ՓԲԸ-ի տարեկան ժողովը
Հոկտեմբերի 23-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված էին ընկերության 2024 թվականի տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվետվության, շահաբաժնի վճարման և շահույթի բաշխման հաստատման հարցերը։ Ըստ հաստատված ֆինանսական տվյալների՝ 2024 թվականին ընկերությունը ստացել է 236 մլն 150 հազ. ՀՀ դրամ եկամուտ և արձանագրել է 59 մլն 543 հազ. ՀՀ դրամ զուտ շահույթ, որը շուրջ հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Բաժնետերերի որոշմամբ`…
Կարդալ ավելինՄանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն
Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձեի փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով: Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին` արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է կարճատև անձրև։
Կարդալ ավելինՀերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը քննարկել և համաձայնություն է տվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են։
Կարդալ ավելին









