ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է նա:
Կարդալ ավելինՍերժականները հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր. եկեղեցու հայրենիքը Հայաստանն է. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքին, թե Մայր Աթոռը պետք է տեղափոխել Հայաստանից: «Փաստորեն սերժականները (մեջբերված անձը ՀՀԿ նախկին պատգամավոր է) հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր: Առանց շատ խորանալու ուզում եմ ասել, որ, ո՛չ, հարգելի՛ սերժականներ, Մայր Աթոռը չի տեղափոխվելու այլ երկիր: Մայր Աթոռը մաքրվելու է ձեր կամակատարներից ու մնալու է Հայաստանի Հանրապետությունում: Գուցե Կտրիճ Ներսիսյանը…
Կարդալ ավելինՀայ առաքելական եկեղեցու Սփյուռքի թեմական առաջնորդները կժամանեն Հայաստան
Ըստ լուրերի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերի առաջնորդները կժամանեն Հայաստան՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով թեմական խորհրդակցական հավաք իրականացնելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ սփյուռքում մեծ հեղինակություն վայելող թեմական առաջնորդները՝ այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի առաջնորդը, հույս ունեն բանակցություններ վարել և իրենց ազդեցությունն օգտագործելով փորձել կարգավորել Նիկոլ Փաշինյան- Եկեղեցի հակամարտությունը: Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայտարարել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն իր խորհրդակցությունները…
Կարդալ ավելինՀԷՑ աշխատակիցները թող հանգիստ լինեն, իրենց խախտված իրավունքները կվերականգնվեն.Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։ Նշենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելու փոխարեն «քաղաքական խարդավանքներով» զբաղվելու համար: «Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը Առևտրի Միջազգային Պալատի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ բիզնես միջավայրին վերաբերող հարցեր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի Միջազգային Պալատի (ICC) Գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը: Միջազգային Առևտրի Պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն՝ 170-ից ավելի երկրներում։ 1919 թվականից ի վեր ICC-ն խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես…
Կարդալ ավելինՇահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ամիօ բանկը միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է բիզնես վարկ, որը նախատեսված է թե´ շրջանառու միջոցների համալրման, թե´ բիզնեսում ներդրումներ կատարելու համար՝ արտադրության ընդլայնում, սարքավորումների ձեռքբերում, տարածքի արդիականացում և այլն։ Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ մինչև 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք և 12-60 ամիս մարման ժամկետ: Մինչև 10 մլն դրամի չափով բիզնես վարկերը տրամադրվում են առանց գրավի` միայն անձնական երաշխավորությամբ։ Իսկ մինչև 5 մլն դրամի դեպքում անհրաժեշտ է նվազագույնը մեկ երաշխավոր: Վարկերը…
Կարդալ ավելինԻրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում
Մեր տեղեկություններով օրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ Նշենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելու փոխարեն «քաղաքական խարդավանքներով» զբաղվելու համար: Դա արվել է այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր Երևանում կայանալիք երթի մասին՝ երկրում տեղի ունեցած անարդարությունների և անօրինականությունների դեմ: Նա քաղաքացիներին կոչ էր արել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին հավաքվել Երևանի Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու)…
Կարդալ ավելինԲնակարանային գողություն Խորոնք գյուղում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Հունիսի 24-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորոնք գյուղում գտնող իր տնից գողություն է կատարվել: Մեկնել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը: Տուժած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 18-ից 24-ը բացակայել են տնից, և հենց այդ ընթացքում՝ բացել էին տան հետնամասի պատուհանը և գողացել ոսկեղեն ու գումար: Բացահայտման գործում օգնության եկան նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, և հունիսի 26-ին բնակարանային գողությունն արդեն բացահայտված էր: Տուժածի համագյուղացի 26-ամյա երիտասարդը ձերբակալվեց, ներկայացվեց բաժին,…
Կարդալ ավելինՍյունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Սյունիքի մարզում արձանագրել են ապօրինի ընդերքօգտագործման 6 դեպք։ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Գորայք, Քարահունջ, Որոտնավան, Հարժիս, Անգեղակոթ, Շինուհայր բնակավայրերի վարչական տարածքներում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր՝ 16.95հա տարածքից իրականացվել է շուրջ 1470000խմ հրաբխային խարամանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ՝ 33.864.713 ՀՀ դրամի չափով։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին…
Կարդալ ավելին«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում քաղաքացիների սպասարկման ոլորտը կթվայնացվի
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում երևանցիների սպասարկման որակը բարելավելու նպատակով իրականացվում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ։ Նոր ու բարեկարգ պայմանների ապահովմանը զուգահեռ՝ կթվայնացվեն քաղաքացիների արխիվային տվյալները. սպասարկումն ավելի արագ և մատչելի կդառնա: Բարեփոխվել են վճարովի ծառայությունները. գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։ Արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով շուրջ 1 մլրդ դրամի։ Ֆինանսական նոր հոսքերը հնարավորություն են տալիս բարելավել մատուցվող ծառայությունները և ավելացնել դրանց թիվը: Կից՝ տեսանյութի հղումը. https://www.facebook.com/watch/?v=3396581903816816
Կարդալ ավելին








