Համագործակցության հուշագիր՝ «Քրեակատարողական բուժկենտրոնի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի միջև

Համագործակցության հուշագիր՝ «Քրեակատարողական բուժկենտրոնի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի միջև

Հեռաբժշկության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի միջև: Այդ մասին   տեղեկացնում են նախարարությունից: Հեռաբժշկության արդյունքում հնարավորություն է ստեղծվում անազատության մեջ գտնվող անձանց տրամադրել բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների կարողություններին համահունչ բժշկական օգնություն և սպասարկում, կազմակերպել բժշկական խորհրդատվություն, որոնք չեն պահանջում բժշկի և պացիենտի անմիջական շփում։ Համագործակցության հուշագրի շրջանակներում՝ հեռաբժշկության ստանդարտ գործառնական ընթացակարգի (ՍԳԸ/SOP) մշակումից հետո, ազատազրկված անձինք հնարավորություն կունենան գործնականում օգտվելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բազմապրոֆեսիոնալ…

Կարդալ ավելին

Պուտինը թալիբներին անվանել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի դաշնակիցներ

Պուտինը թալիբներին անվանել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի դաշնակիցներ

«Թալիբան» շարժումը վերահսկում է իշխանությունը Աֆղանստանում և հետևաբար շահագրգռված է այս երկրում կայունությամբ՝ լինելով ահաբեկչության դեմ պայքարում մեր դաշնակիցը, ըստ Интерфакс-ի՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Թալիբան շարժումը որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Իսկ ընդհանրապես, դեռ կան խնդիրներ, որոնք մշտապես պահանջում են երկրի կառավարության և թե միջազգային հանրության ​​ուշադրությունը։ Բայց ընդհանուր առմամբ, պետք է ելնել նրանից, որ «Թալիբանը»  վերահսկում է իշխանությունը երկրում։ Եվ այս առումով թալիբները, իհարկե, մեզ համար դաշնակիցներ են ահաբեկչության դեմ պայքարում», – ՇՀԿ գագաթնաժողովից…

Կարդալ ավելին

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը: Քաղաքապետարանից հայտնում են՝ տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը  բարդիներ ու թեղիներ են: «Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը»,-ասված է հաղորդագրության մեջ։…

Կարդալ ավելին

Իրանում ՀՀ դեսպանը առողջապահական քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել

Իրանում ՀՀ դեսպանը առողջապահական քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել

Հունիսի 30-ին ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի (ԹԲԳՀ) նախագահ դոկտ. Հոսեյն Ղենաաթիի և ԹԲԳՀ-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Այաթիի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Այս հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի միջազգային կապերի տնօրեն դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նեկուֆարը, բուժքույրական և մանկաբարձության ֆակուլտետի միջազգային փոխնախագահ դոկտոր Արփի Մանուկյանը և ԹԲԳՀ-ի ու հայկական համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցության գրասենյակի անդամ դոկտոր Մասումե Մաջիդին:…

Կարդալ ավելին

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է ուսանողներին ուղղված AMIO ERA կրթական ծրագրի առաջին փուլի հաջող ավարտի մասին: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում և գերազանցել բոլորի սպասումները՝ մեկ ամսում գրանցելով ռեկորդային 800 դիմում-հայտ: AMIO ERA կրթական ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին՝ մոտիվացնելով նրանց միշտ շարժվել առաջ և կրթությունը որպես հնարավորություն դիտարկելով հասնել իրենց նպատակներին: Ծրագրի առաջին փուլը հաղթահարած ուսանողները կմասնակցեն անհատական հարցազրույցի և թիմային աշխատանքի փուլերին, որոնց արդյունքում…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 4-ին հանրապետության առանձին վայրերում ցերեկվա ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին զգալիորեն կբարձրանա, բայց արդեն առաջիկա կիրակի նորից կիջնի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+26, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +29+31, Սեւանա լճի ավազանում գիշերը՝…

Կարդալ ավելին

Փաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձակուրդ է ուղարկել

Փաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձակուրդ է ուղարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր օգնական Արսեն Միխայլովը մեկնել է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի օգնական Արսեն Միխայլովին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 24 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Նոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ Արմեն Գրիգորյան

Նոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք։ է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր…

Կարդալ ավելին

Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտնել է արտաքին գորերի նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։ Նախարարը շնորհակալություն  է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար։ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական սահհմանազատման գործընթացը սկսելու եւ շարունակելու կարեւորությունը՝ նշելով, որ այն ընթանում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի շարունակմանը։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ եւս տրամադրված է շատ…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 3-ին, կազմել է 388.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.71 դրամ (աճել է 1.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  493.14 դրամ (աճել է 2.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-414 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 140 141 142 143 144 572