Դեկտեմբերի 23-ին ժամը 19։00 Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությանբ։
Կարդալ ավելինՈստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Հայտնում են քննչական կոմիտեից: Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն: Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական…
Կարդալ ավելինԷրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը՝ դատապարտելով այն փաստը, որ ԱՄՆ-ն կարող է վետո դնել Գազայում հրադադարի առաջարկի վրա՝ չնայած այլ երկրների մեծ աջակցությանը, տեղեկացրել է Reuters-ը։ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրադադարի պահանջը մերժվել է միայն ԱՄՆ վետոյով։ Սա արդարությո՞ւն է»,- ասել է Էրդողանը Ստամբուլում մարդու իրավունքներին նվիրված համաժողովում։ «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի»,- ավելացրել է նա։
Կարդալ ավելինՍպասվում են տեղումներ և մառախուղ. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում դեկտմեբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: NEWS.am -ի փոխանցմամբ՝ «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա…
Կարդալ ավելինՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է:…
Կարդալ ավելինԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԱդրբեջանի նախագահը հավաստիացնում է, որ ցանկանում է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան հայրենիք
«Իրենց տներից հեռանալը, նախ, իրենց (Ղարաբաղի հայերի- խմբ.) սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը Ղարաբաղի հայերի հետ, ինչպես նաեւ այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարում էինք այդ մասին։ Եվ ադրբեջանցի ժողովրդին մեր դիմումի մեջ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ես ասել եմ, որ իրենք կարող են մնալ»։ Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուս» հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Բոլոր նրանք, ովքեր…
Կարդալ ավելինԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն։ «Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», – նշել են ԱԳՆ-ում։ Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» որակեց Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:
Կարդալ ավելինԻրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր
Իրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, տեղեկացրել է Tasnim-ը։ Արնուսը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հետ շաբաթ օրը Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Սիրիայի վարչապետի այցի ընթացքում գումարվել է իրանա-սիրիական տնտեսական համագործակցության Բարձրագույն կոմիտեի 15-րդ նիստը երկարատեւ ընդմիջումից հետո։ Տնտեսական նստաշրջանի արդյունքն է դարձել վեց համաձայնագրերի ստորագրումը, ներառյալ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւ փոխըմբռնման հուշագիրը, որոնք վերաբերում են տուրիզմին, զանգվածային լրատվամիջոցներին, սպորտին,…
Կարդալ ավելինԱյսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի.գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել. ԿԳՄՍ նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Կիրանցի նոր կառուցվող դպրոց եւ այս մասին գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի։ Գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ավագ դասարանների երեխաները հինգ-տաս կմ հեռու են գնացել, որ կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։ Գարնանը դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին։ – Գյուղի կենտրոնը տեղափոխվելու է էստեղ, – ասում են մեզ։ Կիրանցը Տավուշի մարզում է։ Երրորդ տարին է՝ նոր չափորոշիչն են փորձարկում։ Այս տարի…
Կարդալ ավելին