ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Այս մասին նա ասել է Factor TV-ի հետ հարցազրույցում: Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական…
Կարդալ ավելինԴժվար է զիջել այն, ինչի նկատմամբ չունես վերահսկողություն. Աղաջանյանը` Արցախի մասին
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատվում է Արցախի հիմնախնդրի գործընթացից եւ սա դրական զարգացում է եւ դրական միտում է:Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Փաստացի Ղարաբաղի հարցի շուրջ դժվար է երկկողմանիորեն ընդունելի որոշման գալ եւ սա իր հետեւիցվ բերում է նաեւ Հայաստանի նկատմամբ որոշակի ոտնձգությունների, եւ Հայաստանը կոնկրետ խնդիրների է առնչվում` պայմանավորված նրանով, որ այս հարցը չի լուծվում եւ հնարավոր լուծման հեռանկար, որը կտեղավորվի…
Կարդալ ավելինԱրցախցիները 30 րոպե ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին. իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն գործողությունների
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները 30 րոպե ժամանակ են տվել նախագահ Արայիկ Հարությունյանին, որ դուրս գա եւ պատսխանի իրենց հարցերին, այլապես կդիմեն գործողությունների: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:
Կարդալ ավելինՍտեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը (ֆոտո)
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրությունները իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:
Կարդալ ավելինԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Կարդալ ավելինԿարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:
Կարդալ ավելինԱդրբեջանի զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀՀ օկուպացված հատվածներում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես ասել է. Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը: Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման…
Կարդալ ավելինՕտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են՝ մոտ 80 տոկոսով. Բաբկեն Թունյան
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։ Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։ Նախորդ տարվա…
Կարդալ ավելինԱդրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարց ու պատասխանը՝ ստորև. Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ…
Կարդալ ավելինԱյն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու. Էրդողանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին
Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարեւոր արգելքը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել են լուսանկարներ…
Կարդալ ավելին