Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդանի N2 հիմնական դպրոցում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը՝ նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանը։ Իր խոսքում Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել…
Կարդալ ավելինԵրևանում կառուցվում է հերթական նոր մանկապարտեզը՝ նախատեսված շուրջ 180 երեխաների համար
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Նախակրթարանը կունենա վեց խումբ և հնարավորություն կտա շուրջ 180 երեխայի` հաճախելու մանկապարտեզ: «Այս տարի մենք կտանք վեց խմբանի ևս մեկ նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ Նոր Խարբերդում: Այս պահին իրականացնում ենք 24 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքեր, ընթացիկ տարում սկսելու ենք ևս 13-ինը: Վերջին տարիների ընթացքում Երևանում հիմնանորոգել ու վերաբացել ենք 45 մանկապարտեզ և այս տեմպով շարունակելով մենք մի…
Կարդալ ավելինԱդրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն
Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։ Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի…
Կարդալ ավելինԱպրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝ հ.1 եթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ: Հ. 2 երթուղի –…
Կարդալ ավելինԱպրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը
Ինչպե՞ս շահել տեսակավորելով. ISSD-ն մոդեռնիզացնում է թափոնների կառավարման ոլորտը:Այս հարցը օրակարգում է աշխարհի շատ երկրներում:Ապրիլի 22-ին, ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը, ինչը հերթական հիշեցումն է, որ մեր մոլորակի ապագան կախված է մերօրյա գործողություններից։ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ն, հավատարիմ մնալով «սիրել մոլորակը գործով» սկզբունքին, ներկայացնում է Հայաստանում իրականացված ծրագրերի, նորարարական լուծումների և համայնքների կայուն զարգացման շոշափելի արդյունքները։ Այսօր ISSD-ն գործում է Երևանում և Հայաստանի 9 մարզերում՝ տարիների հետևողական…
Կարդալ ավելինԷդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։ Նախագիծը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն այդ օրը հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն։ Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում՝ երկու փուլով, տարիքային երկու խմբի…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորաբաց բժշկական ստորաբաժանում
Ապրիլի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ուսումնասիրելու բժշկական ստորաբաժանման գործունեությունը և ազատությունից զրկված անձանց առողջապահական ծառայությունների կազմակերպումը։ Այցին մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Պաշտպանը տեղում ծանոթացել է բժշկական ստորաբաժանման կարողություններին, բուժսպասարկման կազմակերպման ընթացակարգերին, դեղապահովման գործընթացներին, ինչպես նաև մատուցվող ծառայություններին։ Ստորաբաժանումը ներառում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության հնարավորություններ և ունի շուրջ 95 մահճակալ։ Պաշտպանը զրուցել է բուժօգնություն ստացող ազատությունից զրկված անձանց…
Կարդալ ավելինՊետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է մի շարք ընկերությունների կողմից անապրանք գործարքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործությունների արդյունքում ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 326 մլն ՀՀ դրամի վնասը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`…
Կարդալ ավելինԳոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն
Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի 330 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (150+180): Աշխարհի բրոնզե մեդալակիրը առաջին մոտեցմամբ պոկեց 146 կգ: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 151 կգ, որը նույնպես հաջողությամբ պոկեց եւ ապահովեց առաջին տեղը պայքարում: Երրորդ մոտեցման համար Սահակյանը155 կգ-ով ցանկանում էր սահմանել Եվրոպայի ռեկորդ պոկում վարժությունում, բայց ձախողեց: Այս վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Սահակյանը պայքարը սկսեց 180 կգ-ով…
Կարդալ ավելինՆԱՏՕ-ն Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմավարական ռմբակոծիչներ և կործանիչներ է որսացել. Associated Press
ՆԱՏՕ-ն երկուշաբթի Բալթիկ ծովի վրայով թռած ռուսական ռազմավարական ռմբակոծիչներ և կործանիչներ է որսացել՝ Մերձավոր Արևելքի վրա սևեռված ուշադրության կենտրոնից հեռու ցուցադրելով դաշինքի արևելյան թևի հզոր օդուժը, հայտնում է Associated Press-ը։ Ֆրանսիական Rafale կործանիչներն օդ են բարձրացել Լիտվայի ավիաբազայից, որտեղ նրանք տեղակայված են օդային տարածքի պահպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի բազմամյա ջանքերի շրջանակում։ «Օդ-օդ» դասի հրթիռներով զինված կործանիչներին միացել են ինքնաթիռներ Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Դանիայից և Ռումինիայից։ Ըստ ֆրանսիական ստորաբաժանման ներկայացուցիչների՝ բոլորն օդ են բարձրացել ռուսական ինքնաթիռները զննելու…
Կարդալ ավելին









