ԱՄՀ-ն առաջնահերթ է համարում Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանումը՝ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրության միջոցով։ Միաժամանակ ԱՄՀ-ն ընդգծում է ֆինանսական հատվածի զգոն վերահսկողության, կարգավորման և վերահսկողության շրջանակների շարունակական ամրապնդման, ինչպես նաև արտաքին անորոշություններից բխող փոփոխվող ռիսկերին արձագանքելու պատրաստվածության կարևորությունը։ Այս ջանքերը նպատակ ունեն աջակցել կայուն տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով դիմակայունությունը՝ գնաճային ճնշումների, համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։ Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ շուրջ…
Կարդալ ավելինԱռաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման
Ամիօ բանկը շարունակում է իր թվային վերափոխումը՝ մշտապես ընդլայնելով և թվայնացնելով իր պրոդուկտներն ու ծառայությունները։ Թվայնացման կարևորագույն ուղղություններից մեկը առցանց գրանցման հնարավորությունն է, որի շնորհիվ Ամիօ բանկի հաճախորդ կարելի է դառնալ միանգամից AMIO Mobile հավելվածում կամ amiobank.am կայքում՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ AMIO Mobile-ում հնարավոր է նաև՝ *Ձեռք բերել անվճար թվային քարտ՝ 4 արժույթներով Պատվիրել պլաստիկ քարտ, որը հնարավոր է ստանալ նաև առաքմամբ Ձևակերպել արագ վարկ ամբողջապես առցանց և ստանալ գումարը հաշվին անմիջապես Կատարել բազմաթիվ…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի տարեկան զեկույցը։ 2025 թվականին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: 2025 թվականին ստացված դիմումների և բողոքների ընդհանուր թիվը 22655 է, ինչը շուրջ 2 900-ով ավելի է…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՝ տեղում ուսումնասիրելու բուժառուների իրավունքների ապահովումը և ծառայությունների կազմակերպման գործընթացը։ Հաստատության տնօրեն Արթուր Ղուլիջանյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման վիճակը, բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերը և կարգը, անձնական հիգիենայի ապահովման պայմանները, հաստատության…
Կարդալ ավելինԲԸՏՄ-ն ամփոփում է տարվա առաջին եռամսյակը. նոր առաջնահերթություններ ու խստացված վերահսկողություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Վերլուծվել են Տեսչական մարմնի տարեկան ծրագրերով նախատեսված, իրականացվող ծրագրային ու արտածրագրային ստուգումների ընթացքն ու ժամկետները, դիտարկումների, կասեցումների, հարուցված վարչական վարույթների արդյունքները։ Քննարկվել է 2026 թվականի 1-ին եռամսյակի կատարողականը, վերհանվել վերահսկողության ընթացքում արձանագրված խոչընդոտներն ու դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմները, նախանշվել 2-րդ եռամսյակի առաջնահերթությունները, այդ թվում՝ նորարարական լուծումներով թվային արդիականացումը։ Հովհաննես Մարտիրոսյանը տվել է հանձնարարականներ՝ վերահսկողական մեխանիզմների…
Կարդալ ավելինՇարունակվում են «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները
Շարունակվում են «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային: Մարման արարողությունը տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման միջոցառումների շրջանակում։ Մարումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ գործկոմի քաղաքական, հումանիտար և սոցիալական համագործակցության վարչության փոխտնօրեն Շամսիդդին Կոզիևը։ 320 ՀՀ…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ
Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։ Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով…
Կարդալ ավելինՀայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը
ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն: Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին…
Կարդալ ավելինՆորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին
Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը: Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը այս տարի միացել էր նաև Ամիօ բանկը՝ ներկայացնելով իր երիտասարդական նախաձեռնություններն ու ծառայությունները: Ամիօ բանկի յուրահատուկ երիտասարդական անկյունում մասնակիցները ծանոթացան բանկի առաջարկներին, շփվեցին բանկի ներկայացուցիչների հետ և տեղում ստացան նվեր քարտեր՝ հետագայում Student քարտ ձևակերպելու համար: Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ միավորվեցին ապագա մասնագետները, ուսանողները,…
Կարդալ ավելինՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրում, դպրոցականների համար կրթական ծրագրեր՝ բաց դաս ձևաչափով, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքներ: Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Նպատակն է՝ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը մշակութային ժառանգության, դրա խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության…
Կարդալ ավելին









